armenpress.am: Մինչեւ տասը մարդ է տուժել Վանկուվեր կղզում (Բրիտանական Կոլումբիայի նահանգ) Կանադայի զինված ուժերի «Քոմոքս» ռազմակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Նոյեմբերի 18-ին այդ մասին հայտնել է CTV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ բժշկական օգնություն է ցույց տրվել տասը տուժածների, չորսին տեղափոխել են հիվանդանոց , այդ թվում՝ մեկին՝ ուղղաթիռով: Ավելի վաղ հաղորդվել էր երկու տուժածների մասին:
Նախնական տվյալներով՝ զորանոցի անբնակ շենքում, որտեղ ներկայումս կատարվում են նորոգման աշխատանքեր, որոտացել կենցաղային գազի պայթյուն: Տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)