Լուրը, թե «պայթյունի հետևանքով զոհվածների 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան», իրականությանը չի համապատասխանում․ ՀՀ ԱՆ
23:10 - 26 սեպտեմբերի, 2023

Լուրը, թե «պայթյունի հետևանքով զոհվածների 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան», իրականությանը չի համապատասխանում․ ՀՀ ԱՆ

Արցախի ՄԻՊ-ը հայտնում է, որ այսօր Արցախից ՀՀ տեղափոխվել են միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները, պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին։  

Այս թեմայով ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Թյուրընկալումից խուսափելու համար հայտնում է, որ մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը, որ «պայթյունի հետևանքով զոհվածների 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան» չի համապատասխանում իրականությանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել