azatutyun.am: Միացյալ Նահանգներն ակնկալում է համատեղ աշխատել այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ, այսօր հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԵԱՀԿ արտգործնախարարների նիստում։
«Մենք հետևողականորեն կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին առաջընթացի հասնել մարդասիրական հարցերում՝ պատասխանատվության կանչելով մեղավորներին։ Հուսով եմ, որ այս հարցում մենք կարող ենք միասնական աշխատել, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, որպեսզի հետագայում էլ հասնենք առաջընթացի», - ասել է Բլինքենը։
comment.count (0)