Անգելա Մերկելը խորհրդանշական կերպով կանցլերի պարտականությունները փոխանցել է Օլաֆ Շոլցին

 |armenpress.am|
19:03 - 08 դեկտեմբերի, 2021

Անգելա Մերկելը խորհրդանշական կերպով կանցլերի պարտականությունները փոխանցել է Օլաֆ Շոլցին |armenpress.am|

armenpress.am: Անգելա Մերկելը շնորհավորել է Օլաֆ Շոլցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Լիազորությունների խորհրդանշական փոխանցումը տեղի է ունեցել կանցլերի գրասենյակում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Սրտանց շնորհավորում եմ, հարգելի պարոն կանցլեր, սիրելի Օլաֆ Շոլց: Վերցրեք այս գերատեսչությունը ձեր ձեռքն ու աշխատեք՝ ի բարօրություն մեր երկրի: Սա է իմ ցանկությունը»,- ասել է Մերկելը:

Շոլցն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մերկելին աշխատանքի և համագործակցության համար:

Օլաֆ Շոլցը նոյեմբերի 8-ին Բունդեսթագում 395 կողմ և 303 դեմ ձայներով ընտրվել է կանցլերի պաշտոնում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել