Վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը
20:57 - 09 դեկտեմբերի, 2021

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը, որն անցկացվել է առցանց: Համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ: Երկօրյա միջոցառմանը մասնակցում են ավելի քան հարյուր երկրի առաջնորդներ և ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:

Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել Ջո Բայդենը, որից հետո մեկնարկել են պանելային քննարկումները:

Համաժողովին մասնակցում են նաև հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Երկօրյա քննարկումների օրակարգում են՝ ժողովրդավարության դեմ սպառնալիքներին դիմագրավելու, կոռուպցիայի դեմ պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը «Հանուն ժողովրդավարության» համաժողովին նախատեսված է դեկտեմբերի 10-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել