Դատարանն անվավեր է ճանաչել Փարաքարի ավագանու որոշումը |1lurer.am|
14:18 - 31 դեկտեմբերի, 2021

Դատարանն անվավեր է ճանաչել Փարաքարի ավագանու որոշումը |1lurer.am|

1lurer.am:  Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Փարաքարի ավագանու որոշումը՝ համայնքի ղեկավարի ընտրության վերաբերյալ:

Դատարան դիմել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Դավիթ Մինասյան» դաշինքը:

Դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել էր 10 մանդատ, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 9, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 2:

Համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն ստացել էր 10 ձայն, իսկ մյուս երկու ուժերը զրկված էին եղել թեկնածու առաջադրելու և քվեարկելու հնարավորությունից:

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, երդմնակալություն անցկացրել:

Ոստիկանները թույլ չէին տվել նրանց մտնել համայնքապետարան, որից հետո ոստիկանների և կուսակցության համակիրների միջև բախում էր եղել: Նույն օրը «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը» դիմել էին դատարան: Ավագանին նիստ կգումարի տոներից հետո, կոնկրետ օրը կորոշի աշխատակազմը:

Օրակարգում ներառված կլինի համայնքի ղեկավարի ընտրության հարցը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել