Չեղարկվել է այսօր երեկոյան նախատեսված Երևան-Ակտաու չվերթը
14:54 - 06 հունվարի, 2022

Չեղարկվել է այսօր երեկոյան նախատեսված Երևան-Ակտաու չվերթը

Չեղարկվել է այսօր երեկոյան նախատեսված Երևան-Ակտաու չվերթը։ Այս մասին տեղեկանում ենք  «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջից։

Հիշեցնենք, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների համար երկրի նախագահը դիմել է ՀԱՊԿ-ին։ Քանի որ ՀԱՊԿ-ի նախագահությունը այս տարի ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»:

Դրանք ներառում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել