Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Օբյեկտիվ հետաքննության համար ինքնաթիռի «սև արկղերը» Բրազիլիա տեղափոխելն ամենաճիշտ որոշումն էր․ Տոկաև
 |tert.am|

Օբյեկտիվ հետաքննության համար ինքնաթիռի «սև արկղերը» Բրազիլիա տեղափոխելն ամենաճիշտ որոշումն էր․ Տոկաև |tert.am|

tert.am: Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերը» վերծանման համար Բրազիլիա ուղարկելն ամենաճիշտ որոշումն էր։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար։ Բացի այդ, հրավիրվել են 17 միջազգային փորձագետ։ Կառավարական հանձնաժողովը որոշել է սև արկղերն ուղարկել Բրազիլիա՝ վերծանման, որտեղ արտադրվել է օդանավը։ «Վստահ եմ, որ սա միակ ճիշտ որոշումն է՝ ապահովելու հետաքննության օբյեկտիվությունն ու անաչառությունը»,- ասել է Տոկաևը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ադրբեջանական ավիաուղիներին (AZAL) պատկանող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել ղազախական Ակտաու քաղաքի օդանավակայանի մերձակայքում։ Ղազախստանն ինքնաթիռի սև արկղերն ուղարկել էր Բրազիլիա՝ Ավիավթարների հետաքննության և կանխարգելման կենտրոն՝ վերծանման նպատակով։ 
11:16 - 03 հունվարի, 2025
Ղազախստանն «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի սև արկղերն ուղարկել է Բրազիլիա
 |azatutyun.am|

Ղազախստանն «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի սև արկղերն ուղարկել է Բրազիլիա |azatutyun.am|

azatutyun.am: Ղազախստանն իր տարածքում կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի սև արկղերն ուղարկել է Բրազիլիա՝ Ավիավթարների հետաքննության և կանխարգելման կենտրոն՝ վերծանման նպատակով։ Այս մասին հայտնում է Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը։ «Ղազախստանը սև արկղերն ուղարկել է Բրազիլիա՝ Ավիացիոն պատահարների հետաքննության և կանխարգելման կենտրոն (CENIPA): Վթարների հետաքննության հանձնաժողովը ևս մեկնել է Բրազիլիա»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նախկինում վարչությունը նշել էր, որ CENIPA կենտրոնն ունի անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններ, հագեցած է համապատասխան սարքավորումներով և լաբորատորիայով։ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը դեկտեմբերի 25-ին կործանվել էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ։
17:58 - 30 դեկտեմբերի, 2024
Տոկաևը կոչ է արել մանրակրկիտ ստուգել Ղազախստանի ավիացիոն անվտանգությունը |armenpress.am|

Տոկաևը կոչ է արել մանրակրկիտ ստուգել Ղազախստանի ավիացիոն անվտանգությունը |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարից հետո հանրապետությունում ավիացիոն անվտանգության վիճակի ուշադիր ուսումնասիրության անհրաժեշտության մասին։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։  «Նախագահը նշել է տեղեկատվական սադրանքների և կեղծիքների կանխարգելման կարևորությունը: Բացի այդ, նա նշել է ողջ երկրում ավիացիոն անվտանգության վիճակի ուշադիր ուսումնասիրության անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ հանրապետության ղեկավարը կառավարական հանձնաժողովին հանձնարարել է ապահովել տուժած օտարերկրյա քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել Ղազախստանի մահացած քաղաքացիների հարազատներին, ինչպես նաև ապահովել ավիավթարի բազմակողմանի և օբյեկտիվ հետաքննությունը։ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ։ ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալների համաձայն՝ օդանավի հրամանատարը որոշել է մեկնել Ակտաուի այլընտրանքային օդանավակայան՝ դա բացատրելով թռչունների հետ բախմամբ։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։
15:30 - 28 դեկտեմբերի, 2024
ՆԱՏՕ-ն կոչ է արել լիարժեք հետաքննել Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիաաղետը
 |factor.am|

ՆԱՏՕ-ն կոչ է արել լիարժեք հետաքննել Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիաաղետը |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի խոսնակ Ֆարահ Դախլալլան «X» սոցիալական ցանցում ցավակցություն է հայտնել Ղազախստանում «Azerbaijan Airlines»-ի օդանավի կործանման կապակցությամբ և կոչ արել «ամբողջական հետաքննություն» իրականացնել միջադեպի առնչությամբ։ «Մեր մտքերն ու աղոթքները «Azerbaijan Airlines»-ի J28243 չվերթի զոհերի ընտանիքների հետ են: Մենք շուտափույթ ապաքինում ենք մաղթում վթարի հետևանքով տուժածներին և կոչ ենք անում լիարժեք հետաքննություն սկսել»,- գրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Դեկտեմբերի 25-ի առավոտյան Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտ։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ այն բանից հետո, երբ ինքնաթիռը բախվել է թռչուններին, օդանավի հրամանատարը որոշել է շեղվել դեպի Ակտաուի այլընտրանքային օդանավակայան։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։
18:32 - 26 դեկտեմբերի, 2024
Ղազախստանում ինքնաթիռի վթարի վայրը նկարած բլոգերին 10 օրով ձերբակալել են |azatutyun.am|

Ղազախստանում ինքնաթիռի վթարի վայրը նկարած բլոգերին 10 օրով ձերբակալել են |azatutyun.am|

azatutyun.am: Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման վայրը նկարահանած բլոգեր Ազամատ Սարսենբաևը 10 օրով ձերբակալվել է։ Այս մասին բլոգերը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Ղազախստանը բլոգերին մեղադրում է իրավապահների օրինական պահանջին չենթարկվելու համար։ Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդը «դեպքի վայրում անօդաչու թռչող սարք է գործարկել՝ խոչընդոտներ ստեղծելով փրկարար ծառայությունների աշխատանքի և քննչական գործողությունների համար», ինչպես նաև «չի կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները»։ Բլոգերը պատմել է, որ իր նկարահանած կադրերն օգտագործել են Reuters-ը, The Guardian-ը, BBC-ն և Le Monde-ը։ Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը կործանվել է դեկտեմբերի 25-ին Ղազախստանի տարածքում։ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը բախվել է թռչունների երամի, ինչն էլ դարձել է կործանման պատճառը։ Ինքնաթիռում 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ է եղել։ Վերջին տվյալներով հաղորդվում է 38 զոհի, 29 վիրավորի մասին։ Բաքվում այսօր սգո օր է հայտարարված։
13:27 - 26 դեկտեմբերի, 2024
Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա. Ղազախստանի փոխվարչապետ
 |azatutyun.am|

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա. Ղազախստանի փոխվարչապետ |azatutyun.am|

azatutyun.am: Ղազախստանի փոխվարչապետը հայտարարել է, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա։ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը վթարի է ենթարկվել այսօր առավոտյան Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառն ինքնաթիռի բախումն է թռչունների երամին։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել երկու հոդվածներով՝ անփութություն և երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մահ։ Ադրբեջանի գլխավոր դատախազության ներկայացուցիչն ասել էր, որ ըստ ամենայնի՝ 32 մարդ ողջ է մնացել ու հիվանդանոց տեղափոխվել։ Նա շեշտել է, որ սա վերջնական տվյալ չէ։
20:07 - 25 դեկտեմբերի, 2024
Ակտաուում տեղի ունեցած ավիավթարից հետո 25 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Ակտաուում տեղի ունեցած ավիավթարից հետո 25 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարից հետո 25 մարդ տեղափոխվել է տեղի բժշկական կենտրոն: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղազախստանի ԱԻՆ օպերատիվ շտաբից։ «Մարզային հիվանդանոց է տեղափոխվել 25 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ Ռուսաստանից վերադառնում է Բաքու  ինքնաթիռի կործանման պատճառով: Նա այնտեղ էր ժամանել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում: Օդանավում եղել է 67 ուղևոր ու 5 հոգանոց անձնակազմ: Ադրբեջանական APA-ն նշում է, որ ինքնաթիռը Կասպից ծովի վրա աղետի ազդանշան է տվել և հարկադիր վայրէջքի համար ուղևորվել Ղազախստան: «Sputnik Азербайджан»-ը, հղում անելով ավիաընկերությանը, գրում է, որ վթարի պատճառ է դարձել թռչունների երամի հետ ինքնաթիռի բախումը։ Նախնական տվյալներով Ակտաուի օդանավակայանում ինքնաթիռն ընկել է թռիչքուղուն հարակից դաշտում։ Flightradar-ի տվյալներից երևում է, որ վթարից առաջ ինքնաթիռը պտտվել է օդանավակայանի վրայով։  Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է՝ նախնական տվյալներով 6 անձ ողջ է մնացել:
12:25 - 25 դեկտեմբերի, 2024
Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։  Այս մասին հայտնում է Kazinform գործակալությունը։  Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում փոխգործակցության վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։ Կողմերը հաստատել են Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցության համակողմանի ամրապնդման և հետագա ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։ Նախարարները քննարկել են նաև 2025 թվականի համատեղ միջոցառումների ժամանակացույցը։ Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1207930 Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Kazinform գործակալությունը։  Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում փոխգործակցության վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։ Կողմերը հաստատել են Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցության համակողմանի ամրապնդման և հետագա ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։ Նախարարները քննարկել են նաև 2025 թվականի համատեղ միջոցառումների ժամանակացույցը։ by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1207930
10:41 - 20 դեկտեմբերի, 2024
Երևանում առաջին անգամ անցկացվեց ԱՊՀ բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը |armenpress.am|

Երևանում առաջին անգամ անցկացվեց ԱՊՀ բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը |armenpress.am|

armenpress.am: Երևանում կայացավ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը: Խորհրդի կազմում ընդգրկված են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի բարձրագույն դատարանների նախագահների պատվիրակությունները: 2023 թվականի փետրվարի 20-ին կայացած տեսակապի միջոցով կազմակերպչական առաջին նիստում խորհրդի նախագահությունը ստանձնել էր Հայաստանի Հանրապետությունը, իսկ խորհրդի նախագահ ընտրվել էր ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:  Նիստին ողջույնի խոսքով հանդես եկան Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն դատարանների ներկայացուցիչներ։ Լիլիթ Թադևոսյանն իր խոսքում կարևորեց ԱՊՀ երկրների բարձրագույն դատական ատյանների միջև համագործակցության խորացումն ու իրավական փոխօգնության մեխանիզմների ամրապնդումը՝ ընդգծելով դատական համակարգի դերը արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և օրինականության ապահովման գործում:  «Խորհրդի հարգելի անդամներ, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր մայրաքաղաք գալու իմ հրավերը, ինչպես նաև նիստին ձեր անձնական մասնակցության համար, ինչը լավագույն վկայությունն է մեր երկրների բարձրագույն դատական ատյանների համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամության՝ խորհրդի առջև դրված նպատակին ճիշտ հասնելու համար: Ժամանակակից աշխարհը լի է բազմաթիվ գլոբալ մարտահրավերներով և սրընթաց փոփոխություններով։ Նման պայմաններում դատական համակարգի դերը՝ որպես օրինականության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հենասյուն, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների և արժեքների կայունության ու զարգացման ապահովման գործում, առավել նշանակալի է դառնում ցանկացած երկրի համար»,- ասաց Թադևոսյանը։  Նա ընդգծեց նաև ԱՊՀ անդամ պետությունների դատական համակարգերի միջև իրավական չափանիշների մերձեցման և դատական պրակտիկայի ներդաշնակեցման կարևորությունը:«ԱՊՀ մասնակից պետությունների բարձրագույն դատարանների ընդհանուր նպատակը պետք է լինի իրավական չափանիշների մերձեցումը և դատական պրակտիկայի ներդաշնակեցումը, որն ուղղված է հասարակության պաշտպանությանը և արդարադատության իրականացմանը՝ երաշխավորելու համար համատեղ ջանքերով իրավական մեխանիզմների ստեղծումը»,- եզրափակեց նա։ Արթուր Աթաբեկյանը շեշտեց նիստի կարևորությունը՝ նշելով, որ այս հանդիպումը նոր որակներ է հաղորդում ԱՊՀ պետությունների միջև համագործակցությանը և հիմք է իրավական փոխգործակցության նոր հնարավորությունների ձևավորման համար։   «Վստահ եմ, որ այս նիստը կդառնա բարեկամական համագործակցության և մասնագիտական քննարկումների հարթակ»,- նշեց նա։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը իր խոսքում նշեց, որ արդարադատության արդյունավետությունը և դատարանների նկատմամբ վստահությունը բոլորից պահանջում են մշտական աշխատանք։  «Դատական իշխանության համատեքստում անհրաժեշտ է խորացնել դատական մարմինների միջև երկխոսությունը և զարգացնել փոխադարձ համագործակցությունը։ Վստահ եմ, որ խորհրդի աշխատանքը կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների միջև իրավական փոխգործակցության զարգացմանը»,- եզրափակեց Դիլանյանը։ Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր, ներառյալ՝ համագործակցության գերակա ուղղությունների և ձևաչափերի վերաբերյալ կարծիքների փոխանակում, դատավորների և դատական համակարգի մասնագետների պատրաստման և որակավորման բարձրացման հարցերի շուրջ համագործակցություն, ազգային դատարանների կողմից միջազգային պայմանագրերի կիրառման պրակտիկայի ուսումնասիրություն: Նիստում որոշումներ կայացվեցին 2025-2026 թվականների միջոցառումների ծրագրի մշակման, մշտական աշխատանքային խմբի ստեղծման, ինչպես նաև հաջորդ նիստի անցկացման ամսաթվի և վայրի վերաբերյալ: 
14:13 - 12 դեկտեմբերի, 2024
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի միջև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի միջև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։   Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ օրակարգի ընդլայնման և հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է անցնող տարվա ընթացքում ծավալված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև կայացած բարձրաստիճան այցերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների ակտիվ կյանքի կոչման պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ընդգծվել է տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման և հաղորդակցության ուղիների ցանցի ընդլայնման կարևորությունը՝ որպես կայունության և տնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացման գրավական։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին և դրա իրականացման պարագայում ընձեռնվող հնարավորություններին։ Ներկայացնելով գործընթացում վերջին զարգացումները՝ նախարար Միրզոյանը վերահաստատել է պատմական հնարավորությունն օգտագործելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի՝ սեղմ ժամկետներում ստորագրման հարցում ՀՀ դիրքորոշումը:
21:55 - 04 դեկտեմբերի, 2024
Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |panorama.am|

Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |panorama.am|

panorama.am: ՀԱՊԿ հարթակի շուրջ քննարկումներին Հայաստանի չմասնակցելը չի ազդում կազմակերպության աշխատանքի արդյունավետության վրա։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ «Հայաստանի չմասնակցելը մեր կազմակերպությունում ընթացող բոլոր հարցերի քննարկմանը չի ազդում մեր աշխատանքի արդյունավետության վրա, սակայն մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է և Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են»,-ասել է Թասմագամբետովը։ Նա ընդգծեց, որ Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքներին, չկան առարկություններ կամ խոչընդոտներ. Նոյեմբերի 28-ին Ղազախստանում կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին Հայաստանը չի մասնակցել։ 
13:15 - 04 դեկտեմբերի, 2024
Վահագն Խաչատուրյանը Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ քննարկել է քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացմանն ուղղված հարցեր

Վահագն Խաչատուրյանը Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ քննարկել է քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացմանն ուղղված հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների և գործակցության ամրապնդման համատեքստում: Մուկաշ Իսկանդիրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ բարեկամական խմբերի և խորհրդարանական ձևաչափերով աշխատանքներում իրենց բոլոր ջանքերը ներդրում են Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամական հարաբերությունների և բազմաշերտ փոխգործակցության ընդլայնման համար: Հանդիպման ընթացքում ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը, որն արդյունավետ գործիք է երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու և համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու համար: Քննարկվել են նաև տարածաշրջանային ընդհանուր իրողություններն ու զարգացումները: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որը միտված է տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման ապահովման նպատակին: Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Կողմերը համակարծիք են եղել, որ այս ուղղություններով համագործակցությունը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների ընդլայնմանը՝ ինչը կերաշխավորի ոչ միայն երկրների գործակցության հետագա զարգացումը, այլև հավելյալ խթան կհանդիսանա տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճման համար:
15:25 - 29 նոյեմբերի, 2024
Շահագրգռված ենք ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմամբ. Վաղարշակ Հակոբյանը՝ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը

Շահագրգռված ենք ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմամբ. Վաղարշակ Հակոբյանը՝ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում. ողջունելով Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին Ազգային ժողովում՝ ասել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։  «Մենք հատկապես կարևորում ենք մեր պետությունների խորհրդարանների միջև համագործակցության զարգացումը` հիմնվելով 1999 թվականի սեպտեմբերի 2-ին ստորագրված Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության ու համագործակցության պայմանագրի դրույթների վրա»,- ասել է՝ հավելելով, որ անհրաժեշտություն կա մշակել միջխորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքների հստակ ալգորիթմ՝ տարբեր հարթակներում համագործակցելու համար: Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որին մասնակցել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Նարեկ Բաբայանը, Դավիթ Դանիելյանը, Միքայել Թումասյանը և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանն ու Իրինա Գասպարյանը: «Մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միության տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմամբ և Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմամբ»,- նշել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավարը՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է սերտ գործընկերություն զարգացնել Ղազախստանի հետ բոլոր հնարավոր ոլորտներում: Նա փաստել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրաշրջանառության բավականին բարձր ցուցանիշ է արձանագրվել՝ շեշտելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ղազախստանն ունեն խոստումնալից նախագծեր, որոնք կարող են փոխշահավետ լինել: Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովը տեղեկացրել է, որ սա իրենց առաջին այցն է Հայաստան և ընդգծել, որ երկու երկրների միջև բոլոր մակարդակներում ծավալվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորացել է առևտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցությունը մշակութային և հումանիտար ոլորտներում: Խոսելով Ղազախստանում ապրող և ստեղծագործող հայ համայնքի մասին՝ Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ երկու ազգերի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և վաղեմի ավանդույթների վրա: Մշակութային, գիտակրթական համագործակցության շրջանակում բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է ղազախ հեղինակների հայերեն աշխատությունների հրատարակմանը, ԵՊՀ-ում Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնի գործունեությանը: Նա համոզմունք է հայտնել, որ Ղազախստանի ազգային ակադեմիական գրադարանում հայ մշակույթի, լեզվի, գրականության և պատմության կենտրոնի բացումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների փոխգործակցության մշակութային և հումանիտար ասպեկտների վրա: Մուկաշ Իսկանդիրովը եւս փաստել է, որ հայկական համայնքն իր ուրույն տեղն ու դերակատարումն ունի Ղազախստանում: Բարեկամական խմբի անդամները մեկ անգամ եւս ընդգծել են երկու երկրների հարաբերություններում օրենսդիր մարմինների կարևորագույն դերը և ակտիվ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:
17:08 - 28 նոյեմբերի, 2024
Պուտինն ու Տոկաևը ռազմավարական գործընկերության խորացման մասին հայտարարություն են ստորագրել
 |1lurer.am|

Պուտինն ու Տոկաևը ռազմավարական գործընկերության խորացման մասին հայտարարություն են ստորագրել |1lurer.am|

1lurer.am: Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների հանդիպումը: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ու Կասիմ Ժոմարտ Տոկաևը քննարկել են փոխգործակցության զարգացման հեռանկարներն արդյունաբերության, էներգետիկայի, նավթագազային արդյունաբերության, էներգառեսուրսների տարանցման, մեքենաշինության, տրանսպորտի, ֆինանսների և այլ ոլորտներում: Հանդիպման ավարտին ստորագրվել է 20 փաստաթուղթ, այդ թվում՝ Նոր աշխարհակարգի պայմաններում ռազմավարական գործընկերության խորացման մասին համատեղ հայտարարությունը: Այն նախատեսում է միջպետական երկխոսություն՝ «երկու երկրների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա»: Ստորագրված այլ փաստաթղթերի թվում են երկաթուղային և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գործում փոխգործակցության կազմակերպման, Ղազախստանին նավթի և նավթամթերքների մատակարարման ոլորտում համագործակցության երկարաձգման, Ռուսաստանի Քննչական կոմիտեի և Ղազախստանի ՆԳՆ-ի միջև համագործակցության և այլ համաձայնագրեր: Վլադիմիր Պուտինը Ղազախստանին պաշտոնապես հրավիրել է դառնալ BRICS-ի գործընկեր երկիր։ Հանդիպման ավարտին տեղի է ունեցել երկու նախագահների մասնակցությամբ մամուլի ասուլիս։ Տոկաևը նշել է, որ Պուտինի պետական այցը «պատմական իրադարձություն է, որը կարևոր հանգրվան է ղազախա-ռուսական հարաբերությունների զարգացման գործում»։ «Ղազախստանի համար Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է և հուսալի դաշնակից»,- ընդգծել է Տոկաևը, հավելել՝ երկու երկրների միջև որևէ վիճելի հարց չկա. Մոսկվան ու Աստանան «միշտ գտնում են հավասարակշռված լուծումներ, որոնք առավելագույնս հաշվի են առնում երկու պետությունների շահերը»։ Պուտինն էլ գոհունակություն է հայտնել բանակցություններից: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ միջազգային առանցքային խնդիրների վերաբերյալ Ռուսաստանի և Ղազախստանի դիրքորոշումները շատ մոտ են: Պուտինը Տոկաևին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ դեկտեմբերի 24-25-ը մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
11:42 - 28 նոյեմբերի, 2024