Ղազախստանի իրադարձությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է ամրապնդել ՀԱՊԿ-ը․Ստանիսլավ Զաս |azatutyun.am|
12:41 - 16 հունվարի, 2022

Ղազախստանի իրադարձությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է ամրապնդել ՀԱՊԿ-ը․Ստանիսլավ Զաս |azatutyun.am|

azatutyun.am: Իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում թելադրում է կազմակերպության արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն, շաբաթ օրը Belarus-1 հեռուստաալիքի եթերում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատեցին մեր կարողությունների հզորացման անհրաժեշտությունը՝ ապահովելու հավաքական անվտանգությունը, մեր պետությունների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- հայտարարել է նա։

Բացի այդ, Զասը հերքել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունների օրինականության վերաբերյալ ցանկացած կասկած` պնդելով, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հորդորը բացարձակապես համապատասխանում է այդ երկրում իրեն տրված լիազորություններին և համարժեք է այն իրավիճակին, որը ձևավորվում էր երկրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել