Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափ ստացել է 2736 քաղաքացի |armenpress.am|
10:47 - 17 հունվարի, 2022

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափ ստացել է 2736 քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 մլն 761 հազար 529 պատվաստում: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի դրությամբ առաջին դեղաչափով  կատարվել է 973 հազար 944, իսկ երկրորդ դեղաչափով՝ 784 հազար 849 պատվաստում:

Խթանիչ դեղաչափ ստացել է 2736 քաղաքացի:

Հայաստանում հասանելի է «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը: Հասանելի է նաև «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կետերում: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:

Պատվաստումներն անվճար են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել