Սինանյանը Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման գործում սփյուռքի ներգրավման հնարավորությունը
19:16 - 25 հունվարի, 2022

Սինանյանը Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման գործում սփյուռքի ներգրավման հնարավորությունը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետությունում։
 
Այցի շրջանակներում առաջին հանդիպումը Բելառուսի հայ համայնքի երիտասարդության ներկայացուցիչների հետ էր։
 
Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները և ընթացիկ ծրագրերը։
 
May be an image of 3 people, people standing and indoor
 
Առարկայորեն քննարկվել են տարբեր ոլորտներում Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման գործում հայկական սփյուռքի ներգրավման և, մասնավորապես, երիտասարդ մասնագետների ներուժի լավագույնս օգտագործման հնարավորությունները։
 
May be an image of 5 people, people sitting, people standing and indoor
 
Հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների ամրապնդման համատեքստում կարևորվել է հայ համայնքի կամրջող դերը ինչպես հայ և բելառուս բարեկամ ժողովուրդների միջև հումանիտար շփումների ընդլայնման, այնպես էլ Հայաստան-սփյուռք սերտ փոխգործակցության շարունակական ապահովման տեսանկյունից։
 
Հանդիպմանը ներկա է եղել Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել