azatutyun.am: Այս պահի դրությամբ, երկրաշարժի հետևանքով, Հալեպում 4, Թուրքիայում 2 հայ է զոհվել, «Ազատությանը» տեղեկացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ այս թիվը կարող է փոխվել։
Մալաթիայում զոհվածները, Ալեքսանյանի փոխանցմամբ, ամուսիններ են։
Ավելի վաղ հաղորդվել էր Հալեպում երկու հայի զոհվելու մասին, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։ Արտգործնախարարությունն աշխատում էր նաև Թուրքիայում տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։
Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում այսօր հետևել են հետցնցումներ, որոնցից մեկը 7,7 մագնիտուդով, ապա՝ 5,9 մագնիտուդով։
comment.count (0)