Այն արհավիրքը, որ եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության հետևանք է․ Արարատ Միրզոյան |tert.am|
10:07 - 28 հունվարի, 2022

Այն արհավիրքը, որ եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության հետևանք է․ Արարատ Միրզոյան |tert.am|

tert.am: Մենք պարտավոր ենք դասեր քաղել, մենք պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ, բանակի առողջացմամբ, վերակենդանացմամբ։ Այս մասին Եռաբլուրում զոհվածների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելու ժամանակ լրագրողներին հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ տարվող քաղաքականության քննադատությանը, ապա նա ասաց․ «Ես չեմ ուզում մեկնաբանել ընդդիմության տեսակետները, բայց հետաքրքրվե՞լ եք՝ ինչպես է եղել, որ 90-ականների վերջերից գրեթե որևէ տարի չի եղել, երբ հայ–թուրքական երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, կոնտակտ չլինի»։ Նա կոչ արեց հեքիաթները դնել մի կողմ։

«Բավական է ապրել խաբկանքի մեջ, այն արհավիրքը, որ եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է, պետք է ուղիղ առերեսվել իրականությանը, ուղիղ խոսել և ոչինչ չթաքցնել։ Պետք չէ գնալ բանակցել մի բան, հետո գալ հայտարարել այլ բան»,–ասաց նա և նշեց, որ ինչ–որ ինքը բանակցում է, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել