«Ուզում ենք համայնքապետ լինի Ահարոն Խաչատրյանը». քաղաքացիները փակել են Մարտունի–Վարդենիս ճանապարհը |news.am|
15:08 - 08 փետրվարի, 2022

«Ուզում ենք համայնքապետ լինի Ահարոն Խաչատրյանը». քաղաքացիները փակել են Մարտունի–Վարդենիս ճանապարհը |news.am|

news.am: Քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ճանապարհը եւ պահանջում են Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանին տալ համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքը:

Նրանք հայտարարեցին, որ ճանապարհը բաց է միայն շտապօգնության եւ ռազմական մեքենաների համար, մյուսների համար ոչ մի դեպքում ճանապարհը չի բացվելու: 

«Ինձ համար աշխատող ուժը Ահարոն Խաչատրյանն է: Ինքը կարա մեր շրջանի համար սրտացավ մի բան անի»,-ասաց Ծովակ գյուղի բնակիչներից մեկը:

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ: Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել և համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: ՔՊ-ն, սակայն, հայտարարել էր, որ քաղաքապետի ընտրությունն անօրինական է, չէին ընդունել ընտրությունների արդյունքները և դիմել էին վարչական դատարան: Ահարոն Խաչատրյանի երդման արարողությունը տեղի է ունեցել համայնքապետարանի շենքի բակում, քանի որ երդման արարողության օրը ոստիկանության մեծաթիվ աշխատակիցներ թույլ չէին տվել ավագանու անդամներին ներս մտնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել