Սահմանափակվել է ՌԴ քաղաքացիների կողմից ամսական 5000 ԱՄՆ դոլարից ավելի փոխանցումը
14:58 - 06 մարտի, 2022

Սահմանափակվել է ՌԴ քաղաքացիների կողմից ամսական 5000 ԱՄՆ դոլարից ավելի փոխանցումը

Ռուսաստանի Կենտրոնական բանկը, ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով, որոշել է սահմանափակել ֆիզիկական անձանց կողմից արտասահմանյան բանկային փոխանցումները այլ անձանց կամ հարազատներին ամսական 5000 դոլարի չափով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ։

«Ռուսաստանի Բանկը, հաշվի առնելով արտարժույթի շուկայում աճող անկայունությունը, ի լրումն ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված նախկինում ընդունված որոշումների, բանկերին հանձնարարում է սահմանափակել ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից 5000 դոլարի չափով փոխանցումները արտասահմանյան հաշիվների, այդ թվում՝ ամուսիններին կամ մերձավոր ազգականներին»,- հայտնել է ՌԴ ԿԲ-ն:

Նշվում է, որ սահմանափակումները տարածվում են առանց բանկային հաշիվ բացելու փոխանցումների և ՌԴ քաղաքացիների հաշիվներից փոխանցումների վրա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել