armenpress.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են հարցեր, որոնք բարձրացվել են Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի, ղեկավարների և Եվրոպական խորհրդի ղեկավարի եռակողմ հանդիպման ժամանակ։ Նրանք մտքեր են փոխանակել բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ։
comment.count (0)