azatutyun.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այցելությունը Ուրուգվայ անհետևանք չի ավարտել։
Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանության առջև հավաքված հայերի բողոքներին Չավուշօղլուն պատասխանել է «գորշ գայլերի» նշանով։
Ուրուգվայի արտգործնախարարը Թուրքիայի դեսպանին կանչել է նախարարություն՝ այդ նշանի կապակցությամբ բացատրություններ տալու համար։ Հանդիպումը նախատեսված է երկուշաբթի օրը:
Ուրուգվայի հայկական կազմակերպությունները դատապարտեցին Չավուշօղլուի արածը։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Մոնտեվիդեո ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին, հարուցել է հայ համայնքի դժգոհությունը։ Տեղի հայ համայնքը, նկատի ունենալով Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների անվտանգության աշխատակիցների կողմից տարբեր երկրներում կատարված վայրագությունները, խնդրել էր ներքին գործերի նախարարին ուժեղացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված ձեռնակների ապահովությունը։
comment.count (0)