Պուտինը սպառնացել է հարվածներ հասցնել դեռևս գրոհի չենթարկված օբյեկտներին, եթե Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարվեն
14:54 - 05 հունիսի, 2022

Պուտինը սպառնացել է հարվածներ հասցնել դեռևս գրոհի չենթարկված օբյեկտներին, եթե Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարվեն

Եթե Կիևը հեռահար հրթիռներ ստանա, Ռուսաստանը եզրակացություններ կանի և խոցման իր միջոցները կկիրառի այն օբյեկտների դեմ, որոնց դեռևս հարվածներ չեն հասցվում, «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Միաժամանակ Պուտինը նշել է, որ Ուկրաինային HIMARS համազարկային կրակի ամերիկյան ռեակտիվ համակարգերի մատակարարումը «ոչինչ չի փոխում»։

«Եթե դրանք ստացվեն և մատակարարվեն, մենք համապատասխան եզրակացություններ կանենք և մեր խոցման միջոցները կկիրառենք, որոնցից շատ ունենք, որպեսզի հարվածներ հասցվեն այն օբյեկտներին, որոնց մենք դեռ չենք հարվածում», - ասել է Պուտինը։

Նա ասել է, որ փետրվարի 24-ի դրությամբ, երբ սկսվել է «հատուկ ռազմական գործողությունը», Ուկրաինայի զինանոցում համազարկային հրակի 515 ռեակտիվ համակարգ է եղել, ներկա պահին դրանցից 380-ը ոչնչացված է, «սակայն մի մասը վերականգնվել է, վերցվել պահուստներից»։ Նրա խոսքով՝ Ուկրաինային համազարկային կրակի ամերիկյան ռեակտիվ համակարգերի մատակարարումն, ըստ էության, ոչինչ չի փոխում «հատուկ գործողության» ընթացքի մեջ։

 

Նորա Վանյան 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել