Շառլ Միշելը ՄԱԿ-ի ԱԽ-ում Կրեմլին մեղադրել է համաշխարհային պարենային ճգնաժամ հրահրելու համար. ՌԴ ներկայացուցիչը լքել է դահլիճը |tert.am|
10:39 - 07 հունիսի, 2022

Շառլ Միշելը ՄԱԿ-ի ԱԽ-ում Կրեմլին մեղադրել է համաշխարհային պարենային ճգնաժամ հրահրելու համար. ՌԴ ներկայացուցիչը լքել է դահլիճը |tert.am|

tert.am: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան լքել է Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ Մոսկվայի հասցեին մեղադրանքներից հետո, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հաղորդվում է, որ Միշելը Կրեմլին մեղադրել է համաշխարհային պարենային ճգնաժամի համար։ Բացի այդ, նա մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի նավահանգիստներն արգելափակելու և հացահատիկ գողանալու համար։

Նեբենզյան չի լսել նրա ելույթը և հեռացել է։

Իր հերթին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ուշադրություն է հրավիրել «արևմտյան գործընկերների կողմից հնչեցված չհիմնավորված մեղադրանքների ճնշող աստիճանի վրա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել