Քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա. Արարատ Միրզոյան |1lurer.am|
15:18 - 09 հունիսի, 2022

Քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա. Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Նախ՝ անցած ամառ տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիները  շատ հստակ պատասխաններ են տվել մի շարք հարցերի, հանգուցալուծել են այն ժամանակ առկա քաղաքական ճգնաժամը: Հարկ է նշել նաև, որ այս ընտրությունները ճանաչվել են իբրև ժողովրդավարական և թափանցիկ բոլոր դիտորդական առաքելությունների կողմից»,- ասաց Միրզոյանը:

Նա նշեց, որ տեղի ունեցող քաղաքական ակցիաները բազմամարդ չեն:

«Տեղի ունեցող միտինգների սակավամարդությունը չի խոսում այն մասին, որ այդ հանրահավաքներն աջակցություն ունեն ՀՀ քաղաքացիների կողմից: Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, բոլորը խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունք ունեն»,- ասաց Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել