Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ն ամրապնդելու անհրաժեշտության մասին

 |factor.am|
16:52 - 15 հունիսի, 2022

Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ն ամրապնդելու անհրաժեշտության մասին |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ն պետք է ամրապնդի իր «պատրաստվածության մակարդակը» և ուժեղացնի  սպառազինության կարողությունները արևելյան սահմանների երկայնքով՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը, գրում է VOA-ն։

Ստոլտենբերգը հունիսի վերջին նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Նիդեռլանդներում զրուցել է լրագրողների հետ: Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կոչը ավելի շատ հեռահար սպառազինություն տրամադրելու մասին՝ Ստոլտենբերգն ասել է, որ համաձայն է, որ Կիևին պետք է ավելի ծանր սպառազինություն տրամադրել, սակայն մանրամասներ չի ներկայացրել։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, որը Մոսկվան անվանում է «հատուկ ռազմական գործողություն», ՆԱՏՕ-ն ուժեղացրել է իր ներկայությունը Բալթյան երկրներում:

Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն է՛լ ավելի կամրապնդվի, երբ մասնակից երկրների բոլոր 30 առաջնորդները հանդիպեն հունիսի 29-30-ը Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում։ 

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել