Հունիսի 22-ին` ժամը 23:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Կիևյան կամուրջ տանող հատվածում տեղի է ունեցել փլուզում. հողաշերտը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված, ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ Հրազդանի կիրճում տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով արտահոսած ջրի ազդեցության տակ՝ հողաշերտի սահք․ ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի փակ»,- ասվում է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելւի ուշ ԱԻՆ-ը թարմացում է հրապարակել՝ նշելով, որ փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։
«Տեղական ինքնակառավարման մարմինները և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ, ինժեներական տեխնիկայի օգնությամբ ճանապարհահատվածը մաքրվել է․ ժամը 03։30-ի դրությամբ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է»,- նշել են գերատեսչությունից:
Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
comment.count (0)