Թեհրանը նոր պահանջներ է առաջ քաշել․ Իրանի միջուկային հարցով ԱՄՆ բանագնաց
 |azatutyun.am|
10:37 - 06 հուլիսի, 2022

Թեհրանը նոր պահանջներ է առաջ քաշել․ Իրանի միջուկային հարցով ԱՄՆ բանագնաց |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի միջուկային հարցով ԱՄՆ բանագնաց Ռոբերտ Մալին հայտարարել է, որ օրերս Դոհայում կայացած բանակցությունների ժամանակ Թեհրանը նոր պահանջներ է առաջ քաշել, որոնք կապ չունեն իրանական միջուկային ծրագրի հետ։

Ամերիկացի դիվանագետը չի մանրամասնել, թե ինչ պահանաջներ են ներկայացվել։

ԱՄՆ ու Իրանի միջև Կատարի մայրաքաղաքում կայացած երկօրյա բանակցությունները ավարտվեցին այս հունիսի 29-ին՝ առանց որևէ էական առաջընթացի։

Բանակցությունների նպատակն է վերականգնել 2015-ի համաձայնությունը իսլամական հանրապետության միջուկային ծրագրի շուրջ, ըստ որի իրանական կողմը պետք է սառեցնի իր միջուկային ծրագիրը, իսկ արևմտյան երկրները չեղարկեն պատժամիջոցների մի մասը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել