Կարճ ասած՝ ստում են. Լավրովը՝ Ուկրաինայի հայտարարությունների մասին |tert.am|
11:25 - 06 հուլիսի, 2022

Կարճ ասած՝ ստում են. Լավրովը՝ Ուկրաինայի հայտարարությունների մասին |tert.am|

tert.am: Կիևի հայտարարություններն առ այն, թե ռուսական բանակը հարվածներ է հասցնում սեփական քաղաքներին, սուտ են։ Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 6-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է iz.ru-ն։

«Կարճ ասած՝ ստում են։ Եվ փաստերը քաջ հայտնի են, մեր պաշտպանության նախարարությունն ամեն օր ներկայացնում է այդ փաստերը»,- լրագրողներին ասել է Լավրովը Վիետնամի ԱԳ նախարար Բույ Թան Սոնի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նա նաև նշել է, որ արևմտյան երկրները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը՝ անկախ նրանից, թե ինչ են ասում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա թիմը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել