Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքների համար միջազգային մրցույթ է հայտարարված․ Փաշինյան
11:55 - 07 հուլիսի, 2022

Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքների համար միջազգային մրցույթ է հայտարարված․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում կառավարությունը ընդունեց նախագիծը, որով առաջարկվում է բյուջեում վերաբաշխում իրականացնել և մոտ 13.3 միլիարդ գումար տրամադրել «երեք խոշոր բլոկներով ծրագրեր իրականացնելու համար»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ բլոներից մեկը ջրամբարաշինությանն է վերաբերվում, մասնավորապես՝ Կապսի ջրամբարին․ «Որոշակի գործընթաց կա, հիմա փաստաթղթերի ուսումնասիրման փուլում ենք և անհրաժեշտություն կառաջանա (եթե ամեն ինչ նորմալ գնա, իսկ կարծես ամեն ինչ նորմալ է գնում) կանխավճար տրամադրել շինարարին և 3.5 միլիարդ դրամ լրացուցիչ գումար հատկացնելու անհրաժեշտություն կա»։

Մյուս հատվածը, ըստ Սանոսյանի, վերաբերում է Երևանում իրականացվող երկու ծրագրերի․ «Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ուղղություններով իրականացվում են աշխատանքներ և այնտեղ նույնպես աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են։ Ավանադական տեսքի բերելու կարիք կա և 4.1 միլիարդ գումարի անհրաժեշտություն կա, այս որոշմամբ առաջարկում ենք 4.1 միլարդ դրամ հատկացնել Երևան քաղաքին այդ վճարումների համար»։

Երրորդ ծրագիրն էլ վերաբերում է միջին նորգման աշխատանքներին․ Այս աշխատանքները անընդհատ ուսումնասիրման փուլում են։ Մենք դրանց մի մասը բյուջեով նախապես հատկացնում ենք, իսկ մի մասը գարնան բացվելուն պես, ճանապարհները ուսումնասիրում ենք, որտեղ տեսնում ենք, որ հնարավոր է միջին նորոգում անել, ընդգրկում ենք այդ ցանկի մեջ և որոշակի գործընթաց ենք անում։ Հիմա այդպիսի 10 հատված ունենք՝ ընդհանուր 135 կիլոմետր երկարությամբ, և այս որոշմամբ  5.7 միլիարդ դրամ կհատկացնենք, դրանց մրցութային գործընթացները կավարտենք և կսկսենք շինարարական աշխատանքները»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքների համար միջազգային մրցույթ է հայտարարված: «Ես խնդիր եմ դրել, որ Ստեփանավանի և Դիլիջանի թունելները պատշաճ տեսքի բերվեն և միջազգային ստանդարտներին համապատասխանեցվեն»,-ասաց վարչապետը:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

comment.count (0)

Մեկնաբանել