Պուտինը Ռաիսիի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ռուս-իրանական հարաբերությունների զարգացումը |armenpress.am|
21:12 - 19 հուլիսի, 2022

Պուտինը Ռաիսիի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ռուս-իրանական հարաբերությունների զարգացումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Նրա խոսքով, այդ հարաբերությունները զգալի ներդրում ունեն սիրիական կարգավորման գործում, իսկ առևտրի առումով երկրները կարող են պարծենալ ռեկորդային թվերով։

«Մենք կարող ենք պարծենալ առևտրի աճի ռեկորդային թվերով։ Մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը միջազգային անվտանգության ոլորտում՝ զգալի ներդրում ունենալով սիրիական ճգնաժամի կարգավորման գործում»,- հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել