Վրաստանում փրկարար ուղղաթիռը բախվել է ժայռին և պայթել․(տեսանյութ) |1lurer.am|
20:37 - 29 հուլիսի, 2022

Վրաստանում փրկարար ուղղաթիռը բախվել է ժայռին և պայթել․(տեսանյութ) |1lurer.am|

1lurer.am: Գուդաուրիում կործանված ուղղաթիռում եղել է վեց մարդ: Այդ մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռարձակողը: Նշված տեղեկությունը, սակայն, դեռ պաշտոնապես չի հաստատվել։ ՆԳՆ-ի տեղեկություններով՝ ինքնաթիռում, բացի անձնակազմից, եղել են փրկարարներ և բուժաշխատողներ։ Գերատեսչության տվյալով՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են։ 

 
Գուդաուրիում սահմանային ոստիկանության ուղղաթիռի վթարով պայմանավորված արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 94-րդ կիլոմետրին: Այդ մասին էլ  հայտնել են Վրաստանի ճանապարհային  դեպարտամենտից։
 
«Ճանապարհը փակ կլինի մինչև փրկարարական աշխատանքների ավարտը»,- հայտնել են գերատեսչությունից։ 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել