ԶՈՒ Գլխավոր շտաբ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը (ՀՀ ԶՈՒ ԳՇ) Հայաստանի զինված ուժերի կառավարման գերագույն մարմինն է։ Տեղակայված է Երեւանում։ 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին:

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է մարտավարական զորավարժության կրակային փուլին

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է մարտավարական զորավարժության կրակային փուլին

«Բաղրամյան» զորավարժարանում ապրիլի 20-ին անցկացվել է ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, «Անձնակազմի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Հարձակողական մարտի նախապատրաստումը և վարումը» թեմայով զորավարժության նպատակն էր զինծառայողների մարտավարական մասնագիտական ունակությունների կատարելագործումը, ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման և հարձակողական մարտի վարման ժամանակ գործողությունների ներդաշնակման ապահովումը: Զորավարժության կրակային փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը, բարձրաստիճան զինվորականներ: «Ըստ զորավարժության սցենարի՝ պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդի ոչնչացման գործողություններին ներգրավված ուժերի և միջոցների շնորհիվ անձնակազմը ներդաշնակ և օպերատիվ կերպով կատարել է առաջադրված բոլոր կրակային   խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ զորավարժարանում բացազատված ուսումնական կետերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ԶՈՒ կիրառության և համազորային փորձարկման փուլում գտնվող հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի ցուցանմուշներին, ժամանակակից մարտի վարման և հատուկ մարտական առաջադրանքների կատարման համար նախատեսված և արդիականացված սպառազինության ու ռազմական տեխնիկայի, ավտոմոբիլային միջոցների հնարավորություններին:
18:33 - 20 ապրիլի, 2022
Նիկոլ Փաշինյանին հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է. 
«5165» շարժման հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանին հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է. «5165» շարժման հայտարարությունը

«5165» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․   «Նիկոլ Փաշինյանին հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է։ Նիկոլ Փաշինյանը, ով իր բոլոր ձախողումների ու հանցագործությունների մեղքը միշտ հմտորեն բարդում է տարբեր մարդկանց, խմբերի, հաստատությունների վրա, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող փաստաթուղթ ստորագրելու իր պատրաստակամությունն այս անգամ էլ ժողովրդին ուզում է մատուցել միջազգային հանրության կողմից ճնշումների մասին կեղծ թեզերով․ իբրև թե միջազգային հանրությունն է ստիպում Հայաստանին իջեցնել իր սահմանած նշաձողն Արցախի հարցում։ Արցախի հարցում հայ ժողովրդի սահմանած նշաձողը արցախցիների ազատությունն ու անվտանգությունն է, ինչն իջեցնելը հավասար է ցեղասպանության։ Իր անվերջ ձախողումների ու հանցանքների մեղքը «նախկինների», ԳՇ պետերի, պաշտպանության նախարարների, ՀԱՊԿ-ի ու այլևայլ սուբյեկտների վրա բարդելուց հետո Նիկոլ Փաշինյանը այժմ սլաքներն ուղղում է միջազգային հանրության վրա։ Նա շարունակում է ժողովրդին ահաբեկել, որ իբր «խաղաղության պայմանագիր» չկնքելու դեպքում նոր պատերազմ է սպառնում մեզ։ Նա պատերազմի սպառնալիքով այսպես Ադրբեջանին է զիջելու նաև Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը․․․ Մենք պետք է հասկանանք, որ ողջ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հանցավոր ու ապիկար ղեկավարման մեջ է։ Ուստի նրան հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է։Հեռացնելով նրան ու համախմբվելով Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության և մեր ազգային արժանապատվության վերականգնման գաղափարի շուրջ՝ մենք կարող ենք արագ բարձրացնել Հայաստանի պաշտպանունակությունը, վարել ազգային-պետական շահերից բխող արտաքին ու ներքին քաղաքականություն, և ոչ մի թշնամի այլևս չի կարող թելադրել մեզ իր կամքը»։
10:53 - 14 ապրիլի, 2022
Համարեք, որ իրավական առումով Գլխավոր շտաբի պետ ունենք․ ՊՆ փոխնախարար
 |tert.am|

Համարեք, որ իրավական առումով Գլխավոր շտաբի պետ ունենք․ ՊՆ փոխնախարար |tert.am|

tert.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, խոսելով ԶՈՒ ԳՇ պետի նշանակման մասին, ասաց․ «ԳՇ պետի տեղակալ Քոչունցը այս պահին ունի օրենքով վերապահված բոլոր լիազորությունները, նշանակում, բնականաբար, տեղի է ունենալու, չեմ կարող ասել՝ երբ, բայց համարեք իրավական առումով ունենք ԳՇ պետ, ով ունի բոլոր լիազորությունները։ Հետախուզության վարչության պետ չունենք, բայց ունենք պաշտոնակատար, ով վարչապետի տեղակալն է, հետախուզությունը իր աշխատանքը կատարում է, որևէ էական խնդիր չի ծագում, եթե հետախուզության գլխավոր վարչության պետը ի պաշտոնե պետն է կամ պետի պաշտոնակատարը»։ Սարգսյանը չհերքեց, որ բանակում կա լավ զինվորական կադրերի պակաս։ Անդրադառանալով Երասխից հայկական և ադրբեջանական զորքերի հայելային հետ քաշման վտանգներին, ՊՆ փոխնախարարը  ասաց․ «Ես վտանգ չեմ տեսնում, որովհետև այլ բանի մասին է խոսքը։ Որևէ պարտադրանք մեզ համար ընդունելի չի լինելու։ Մենք խոսում ենք արժանապատիվ խաղաղության օրակարգի մասին»։
16:04 - 04 ապրիլի, 2022
«Փաշինյանի խոսքերը կարող են մանիպուլյացիա լինել՝ «խաղաղության օրակարգն» առաջ տանելու համար»․ Սեյրան Օհանյան
 |aravot.am|

«Փաշինյանի խոսքերը կարող են մանիպուլյացիա լինել՝ «խաղաղության օրակարգն» առաջ տանելու համար»․ Սեյրան Օհանյան |aravot.am|

aravot.am: «Պատերազմից 5 պակաս վիճակում ենք»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, ըստ որի՝ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ պատերազմի վտանգ մշտապես կա, իրավիճակը ՀՀ-ում եւ Արցախում բարդ է, բայց իր կարծիքով՝ Փաշինյանի խոսքերը կարող են մանիպուլյացիոն լինել՝ «խաղաղության օրակարգն» առաջ տանելու համար։ «Փոխանակ մեկ տարում ամրապնդեին դիրքերը, մտածում են խաղաղության մասին, նոր տերմին են մտածել՝ հայելային հետքաշում։ Մենք դեմ ենք Ադրբեջանի հինգ կետերին, որոնց իրականացման դեպքում վտանգված է Արցախը եւ այն հեռանկարը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Իշխանությունը խոսում է արցախահայերի իրավունքների մասին, բայց երբ հարցնում ես Արցախի ինքնորոշման մասին, չեն խոսում, հղում են անում իրենց հարցազրույցներին»,-հավելեց Սեյրան Օհանյանը։ Նա պահանջում է, որպեսզի իշխանությունը բացահայտի, թե ինչ են պատասխանել Ադրբեջանի առաջարկներին․ «Եթե ասում են, որ համաձայն են, ուրեմն հրաժարվում են Արցախի ինքնորոշումից»։ Սեյրան Օհանյանը նաեւ նշեց՝ մտահոգիչ եւ ցավալի է, որ նման իրավիճակում դեռեւս չունենք ԳՇ պետ․ «Կադրային քաղաքականությունն այդ կառույցում անընդունելի է։ ԶՈՒ ղեկավարության մոտ կադրային քաղաքականության դեպքում ի՞նչն է կարեւոր՝ նոր ու ավելի պատրաստված մարդուն պաշտոնի նշանակե՞լը, թե եղածին հանելը եւ պաշտոնակատար նշանակելը։ Երբ ազատում են եւ չեն նշանակում ավելի նոր, պատրաստված մարդկանց, ապա դա իմ համար հասկանալի չէ»։
18:52 - 01 ապրիլի, 2022
Սուրեն Պապիկյանը չի կարծում, որ ԳՇ-ում կադրային փոփոխությունները որևիցե խնդիր կամ վտանգ կառաջացնեն |armenpress.am|

Սուրեն Պապիկյանը չի կարծում, որ ԳՇ-ում կադրային փոփոխությունները որևիցե խնդիր կամ վտանգ կառաջացնեն |armenpress.am|

armenpress.am: Զինված ուժերը թևակոխել են շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան, և վաղուց ժամանակն է պատերազմի բովով անցած բազմաթիվ ունակ և երիտասարդ կադրերի բարձր պաշտոններ վստահել։  Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Զինված ուժերի Գլխավոր շտաբում կադրային փոփոխություններին։ Հաշվի առնելով տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները՝ Պաշտպանության նախարարը նշեց, որ զինված ուժերում բարեփոխումները անհրաժեշտ են և անթույլատրելի է հապաղելը։ Պապիկյանի խոսքով՝ ներկայումս ԶՈՒ գլխավոր շտաբում բոլոր կադրերը իրենց տեղում են և Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտը իրավական բոլոր հիմքերը ունի ընդունել որոշումներ, կատարել ցուցումներ և հրամաններ։ «Կարծում եմ, որևէ խնդիր կամ վտանգ սրանով չենք բերել ու չենք պատրաստվում բերել։ Ավելին, ամեն ինչ միտված է նրան, որ մենք ունենանք օր առաջ ավելի մոտիվացված հրամկազմ, և սա ազդակ է պաշտպանական գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր սպաներին։ Բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել բարձր պաշտոններ՝ անկախ նրանց բարեկամ, ծանոթ և այլ կապերից»,- եզրափակեց Պապիկյանը։
17:35 - 02 մարտի, 2022
Նոր նշանակումներ ԳՇ-ում

Նոր նշանակումներ ԳՇ-ում

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՀՀ նախագահի լիազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանի հրամանագրերով  նոր նշանակումներ են արվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում։ Ըստ այդմ՝ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սերյոժա ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վաչագան ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծա¬ռայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Գոռ ՆԻԿՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Բագրատ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արայիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:
17:00 - 24 փետրվարի, 2022
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից

Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել, որով Արայիկ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արայիկ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրի մեջ:
21:53 - 18 փետրվարի, 2022