Զարեհ Սինանյան

Զարեհ Սինանյանը ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն է։ Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1973թ., 4 դեկտեմբերի, Երեւան Կրթություն Սովորել է Երեւանի թիվ 172 միջնակարգ դպրոցում եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում 1988թ. ընտանիքով տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաստատվել Բըրբանք քաղաքում: Կրթությունը շարունակել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում եւ ավարտել Բըրբանքի ավագ դպրոցը:

1992-1997թթ. սովորել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) քաղաքագիտության եւ պատմության բաժիններում, ստացել քաղաքագետի, պատմաբանի որակավորում: 1997-2000թթ. սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել իրավաբանի որակավորում: Աշխատանքային գործունեություն Աշխատել է իրավաբանական կազմակերպություններում: 2013թ. մասնակցել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամի ընտրություններին եւ ընտրվել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: 2014-2015թթ. նշանակվել է Գլենդելի քաղաքապետ: 2015-2018թթ.՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: 2018-2019թթ.՝ կրկին Գլենդելի քաղաքապետ: 2019թ. հունիսի 14-ին նշանակվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Անկուսակցական է։

Փաշինյանի որոշմամբ Զարեհ Սինանյանը կգործուղվի Ավստրալիա եւ Նոր Զելանդիա

Փաշինյանի որոշմամբ Զարեհ Սինանյանը կգործուղվի Ավստրալիա եւ Նոր Զելանդիա

Վարչապետ Փաշինյանը փետրվարի 5-ին որոշում է ստորագրել․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝ 1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2024 թվականի փետրվարի 5-17-ը ներառյալ գործուղել Ավստրալիայի Միություն (Սիդնեյ՝ փետրվարի 5-12-ը, Մելբուռն՝ փետրվարի 12-14-ը) և Նոր Զելանդիա (Օքլենդ՝ փետրվարի 14-17-ը)՝ տեղի հայ համայնքների ներկայացուցիչների և հայազգի տարբեր անհատների հետ հանդիպում-քննարկումներ անցկացնելու նպատակով: 2. Զարեհ Ջոն Սինանյանի՝ Ավստրալիայի Միություն և Նոր Զելանդիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին 3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասվում է որոշման մեջ։ 
19:56 - 05 փետրվարի, 2024
Ձևավորել պետականամետ Սփյուռք. Գլխավոր հանձնակատարը մանրամասնում է նոր ռազմավարությունը
 |armenpress.am|

Ձևավորել պետականամետ Սփյուռք. Գլխավոր հանձնակատարը մանրամասնում է նոր ռազմավարությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշակել և շրջանառության մեջ է դրել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման 2023-2033թթ. ռազմավարությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ ռազմավարության հիմքում պետականամետ Սփյուռք ձևավորելու տեսլականն է։ Նպատակ է դրված ունենալ պետականակենտրոն ռազմավարություն։ «Ակնկալում ենք Սփյուռքի հետ աշխատել հարգանքի սկզբունքների հիման վրա, որի հիմքում պետականաշինության, պետականակենտրոնության գաղափարախոսությունն ավելի խորացնելու հարցերն են։ Դա այսօր շատ թույլ է Սփյուռքում։ Հասկանալի պատճառներով Սփյուռքը ձևավորվել է պետականության բացակայության պայմաններում։ Եթե Հայաստանում բնակվող մեր հայրենակիցները կամա թե ակամա պետականաշեն են, ապա Սփյուռքում դրա դրդող պատճառները բացակա են եղել, նորմալ աշխատանք սփյուռքահայերի հետ չի տարվել։ Այն աշխատանքը, որ ցանկանում ենք Սփյուռքի ուղղությամբ կատարել, դրա կենտրոնում բացառապես պետք է լինի պետությունը։ Ոչ թե այն պատճառով, որ մենք էգոիստ ենք, կենտրոնացած ենք մեզ վրա, այլ որովհետև պետությունը տեսնում ենք ոչ միայն Հայաստանի հայության, այլև հայ ժողովրդի, Սփյուռքի հարատևության գրավական։ Չի լինի ուժեղ պետություն, ուրեմն ոչինչ չի լինի։ Եթե Սփյուռքը կարող էր Միջին Արևելքում գոյություն ունենալ երկար տարիներ, ապա այն Սփյուռքը, որը ձևավորվել է վերջին 50 տարիների ընթացքում, երկարատև չի կարող գոյություն ունենալ առանց խարսխի, իսկ այդ խարիսխը պետությունն է»,-ասաց Զարեհ Սինանյանը։ Գլխավոր հանձնակատարը տեղեկացրեց, որ ներկայում ռազմավարության առնչությամբ արդեն մեծ քանակությամբ դիտողություններ, առաջարկներ, անհամաձայնություններ են ստացել կառավարության տարբեր օղակներից։ Դրանց հիման վրա ռազմավարությունը լրամշակվում է։  Զարեհ Սինանյանը նկատեց, որ պետք չէ շտապել, նոր իրողությունները, զարգացումները պարտադրում են խորքային մոտենալ այս ռազմավարությանը՝ դարձնելով այն հեռանկարային։ Զարեհ Սինանյանը վստահեցրեց, որ ռազմավարության մշակման գործում աշխատանք տարվում է նաև Սփյուռքի հետ։ Հանձնակատարի գրասենյակն այս ռազմավարության ձևավորման սկզբնակետը համարում է Հայաստանում 2022 թվականին կայացած  առաջին համաշխարհային հայկական գագաթնաժողովը։ Այն օգտագործվեց որպես հարթակ որոշ թեզեր քննարկելու, դրանց շուրջ տրամադրությունները ստուգելու համար։ «Դրանից հետո շարունակաբար տարբեր խմբերի հետ աշխատել ենք՝ հասկանալու համար, թե ինչպես են դա ընկալում։ Շատ դժվար է աշխատել բոլորի հետ, որովհետև Սփյուռքը բազմազան է և գործ չունենք 10 անձի կամ 10 կազմակերպության հետ։ Կարող ես 20 կազմակերպության հետ աշխատել, բայց կլինի 200-ը ու կասի՝ մեզ հետ չեք աշխատել։ Մենք փորձում ենք իրատեսորեն ներգրավել Սփյուռքի մեծ քանակի ներկայացուցիչների»,-հավելեց Զարեհ Սինանյանը։ Ընթացիկ տարվա սեպտեմբերի երկրորդ կեսին նախատեսվում է Հայաստանում անցկացնել համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը։ Մինչ այդ ռազմավարությունը հաստատված կլինի, թե ոչ, միևնույնն է՝ այն լինելու է գագաթնաժողովի առանցքում։ «Մենք հիմա նախապատրաստվում ենք գագաթնաժողովի աշխատանքներին։ Կարելի է ասել, որ դեռ անցած տարվա նոյեմբերից ենք սկսել աշխատել այդ ուղղությամբ։ Այն նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 2-րդ կեսին և զուգակցել Հայաստանի անկախության տոնին։ Օրակարգը դեռ հստակեցվում է, սակայն ասեմ, որ անվտանգային հարցերը լինելու են անխուսափելի։ Դա ամբողջ հայության համար մնում է ամենակարևոր խնդիրը։ Անդրադարձ կկատարվի նաև տնտեսական, մշակութային հարցերին։ Այս երեք ուղղությունների վրա ենք հիմնականում կենտրոնանալու»,-հավելեց Զարեհ Սինանյանը։ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման 2023-2033թթ. ռազմավարությունն առաջիկա ամիսներին կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը:
11:35 - 29 հունվարի, 2024
Սինանյանը Իրանի նորանշանակ դեսպանի հետ խոսել է հայ–իրանական հարաբերությունների մասին

Սինանյանը Իրանի նորանշանակ դեսպանի հետ խոսել է հայ–իրանական հարաբերությունների մասին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ, քննարկել երկկողմ հարաբերությունների կարևորությունը: Տեղեկությունը հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի ծառայությունը։ Սինանյանը դեսպանին ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը: «Հայ-իրանական պատմական կապերը, մշակութային աղերսները, բազմաթիվ ոլորտներում համագործակցության օրինակները փաստում են ամուր հարաբերությունների մասին: Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները»,- նշել է գլխավոր հանձնակատարը: Երկուստեք ընդգծվել են հայ-իրանական հազարամյա կապերի նշանակությունը, հայկական սփյուռքի դերը երկկողմ հարաբերություններում, փոխհամագործակցության նոր հնարավորությունների կարևորությունը: Զրույց է ծավալվել Հայաստան-սփյուռք հարաբերությունների ձևաչափի և սփյուռքի ներգրավվածության հարցերի շուրջ: Հանդիպման ընցաքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու անվտանգային նշանակության տարբեր խնդիրների:
13:52 - 16 օգոստոսի, 2023
Ցեղասպանության ճանաչումը, բացի բարոյական շոյվածությունից, բան չի տալիս, այն պետք է կապենք անվտանգության հետ․ Սինանյան |tert.am|

Ցեղասպանության ճանաչումը, բացի բարոյական շոյվածությունից, բան չի տալիս, այն պետք է կապենք անվտանգության հետ․ Սինանյան |tert.am|

tert.am: Ցեղասպանությունը ճանաչվել է, այդ գործընթացը ավարտվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անադրադառնալով Հայոց ցեղասպանոթյան ճանաչման գործընթացին, ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Հարցին՝ այդ դեպքում ճանաչել է ամբողջ աշխարհը Հայոց ցեղասպանությունը, Սինանյանը ասաց․ «Ամբողջ աշխարհ ասելով ում նկատի ունեք՝ Չինաստանը, օրինակ, երևի չի ճանաչել, արևմտյան երկրները, Ռուսաստանը ճանաչել են։ Մեր ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի մեր ժողովրդի այն հատվածի անվտանգության հետ, որը մնացել ու ապրում է իր հայրենի հողի վրա։ Այսինքն ոչ թե պետք է ասենք՝ Ցեղասպանություն է եղել, ճանաչեք, այլ պետք է ասենք, որ քանի որ դուք չեք ճանաչում, Ցեղասպանություն իրագործողները  կարող են դա անել նաև Արևելյան Հայաստանի հետ։ Ցեղասպանության ճանաչումը օդի մեջ բան չի տալիս մեզ, բացի բարոյական շոյվածությունից, մենք պետք է դա կապենք այաօրվա մեր անվտանգության հետ։ Աշխարհին պետք է ասենք՝ քանի որ այսքան երկար տևեց Ցեղասպանության ճանաչման գործընթացը, դուք ոգևորեցիք այլ պեություններին, որոնք այսօր շրջափակման մեջ են վերցրել 120․000 բնակչության։ Մենք ինչու ենք այդքան տարի պայքարել Արցախի համար, որովհետև իմացել ենք, որ Արցախը կարող է ենթարկվել նախիջևանացման»։
13:56 - 31 մայիսի, 2023
2022 թ. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար է դիմել մոտ 25.000 անձ. Զարեհ Սինանյան

2022 թ. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար է դիմել մոտ 25.000 անձ. Զարեհ Սինանյան

Մշակվել է «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ երկու քննարկում է կազմակերպվել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Օրինագիծը լրամշակվել է՝ համաձայն ստացված առաջարկությունների: Նախատեսվում է առաջիկայում շրջանառել օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Այս մասին ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ներկայացնելով 2022 թվականին Կառավարության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները: Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը: Ըստ հիմնական զեկուցողի՝ հայրենադարձության և ինտեգրման ուղղությամբ տարբեր հարցերով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սպասարկել է ավելի քան 8000 դիմում: Կազմակերպվել են հայոց լեզվի դասընթացներ, որոնց մասնակցել է 240 հայրենադարձ: 334 ուկրաինահայ ընտանիք օգտվել է ինտեգրման աջակցության փաթեթից: 104 սիրիահայ և լիբանահայ գրասենյակի միջնորդությամբ պետպատվերի շրջանակում օգտվել է առողջապահական ծառայություններից, փոխհատուցվել է 18 սիրիահայ ուսանողի վարձավճար: Անդրադառնալով 2022 թվականի հոկտեմբերին Երևանում անցկացված Համաշխարհային համահայկական գագաթնաժողովին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը տեղեկացրել է, որ աշխարհի 50 երկրից գագաթնաժողովին մասնակցել է շուրջ 600 հոգի: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ ««իԳործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ և Արցախի պետական կառավարման համակարգում» միջոցառման շրջանակում 2021-2022 թթ. սփյուռքահայ 50 մասնագետ ներգրավվել է Հայաստանի և Արցախի պետական կառավարման համակարգի 26 կառույցում: ՀՀ-ում մնացած ծրագրի շրջանավարտների մոտ 80 տոկոսն աշխատանքի է անցել: Միջոցառման մասնակիցները մշակել են 10 նոր ծրագիր: «Քայլ դեպի տուն» միջոցառման շրջանակում կազմակերպվել է 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների համար ուսումնաճանաչողական ծրագիր: Այն ներառել է 13-օրյա ճամբարային ծրագիր, որին 4 փուլով մասնակցել է 422 անձ՝ 18 երկրից: 2022 թվականին շարունակվել են սփյուռքի մարդկային ներուժի վերաբերյալ ուսումնասիրությունները, հավաքագրվել է ավելի քան 20 ոլորտում ներգրավված սփյուռքահայ 25.000 բարձրակարգ մասնագետների և գործիչների վերաբերյալ տեղեկատվություն: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը կարևորել է «իԳործ» ծրագիրը՝ նշելով, որ Հայաստանի պետական համակարգում տարեցտարի ներգրավվում են բարձրակարգ կայացած մասնագետներ: Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար է դիմել մոտ 25.000 անձ: «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում:
21:20 - 15 մարտի, 2023
Զարեհ Սինանյանը Հալեպի նահանգապետի հետ հանդիպմանն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի ժողովրդին

Զարեհ Սինանյանը Հալեպի նահանգապետի հետ հանդիպմանն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի ժողովրդին

Սիրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 8-ին Հալեպ է ժամանել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որին ուղեկցում էր Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը:   Հալեպում Զարեհ Սինանյանին ընդունել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնել ավերիչ երկրաշարժից տուժած Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կվերացվեն աղետի հետևանքները:   Ողջունելով հյուրերին՝ նահանգապետ Հ. Դիյաբը նշել է, որ Հայաստանն առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն առաքեց և Հալեպ գործուղեց հայ փրկարարներին, որոնք որոնողափրկարարական մեծ ծավալի աշխատանքներ իրականացրին ալ-Շաար վարչական շրջանում:   ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպումից հետո ճանաչողական և քաղաքավարական այցեր է կատարել Բերիո Հայոց Թեմի, Բերիո Կաթողիկե Հայոց Թեմի առաջնորդարաններ և Սիրիայի Հայ ավետարանական համայնքի գրասենյակ: Նույն օրը երեկոյան Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացել է ընդլայնված կազմով հանդիպում՝ մասնակցությամբ հալեպահայ համայնքապետերի, ավանդական երեք կուսակցությունների (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ) ղեկավար կազմի, Սիրիայի ՀԲԸՄ ատենապետի, «Ջինիշյան» հիշատակի ձեռնարկի տնօրինուհու և Ս.Օ Խաչի շրջանային վարչության ատենապետուհու:   Հանդիպման ընթացքում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ծանոթացել է երկրաշարժից հետո Հալեպի հայ համայնքի առջև ծառացած հիմնախնդիրներին, մտքեր են փոխանակվել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
11:51 - 09 մարտի, 2023
Վարչապետին ներկայացվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին ներկայացվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ` կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, գրասենյակի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Զեկուցվել է, որ 2022թ. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից աշխատանք է իրականացվել 4 ուղղությամբ՝ հայրենադարձության խթանում և ինտեգրում, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացում, Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգի ձևավորում և Սփյուռքի համայնքների ներուժի վերհանում: Նշվել է, որ 2022թ. աճել է հայրենադարձության համար դիմումների թիվը. ներկայացվել է 8000 դիմում, առաջին անգամ կազմակերպվել է հայոց լեզվի դասընթաց, որի մասնակիցների թիվը հասել է 240-ի: Սփյուռքահայ ընտանիքներին տրամադրվել են ինտեգրման աջակցության փաթեթներ: Ընթացքի մեջ է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ստեղծումը, որի բացումը նախատեսվում է 2023թ. գարնանը: 2022թ. առաջին անգամ անցկացվել է Համաշխարհային հայկական գագաթաժողովը՝ 45 երկրից 600 մասնակցով: Հաջող իրականացվում են «իԳործ», «Քայլ դեպի տուն», «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրերը: Շարունակվում են Սփյուռքի ներուժի վերհանման և սփյուռքահայ համայնքների ուսումնասիրությունները: Ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության հուշագիրը, որի շրջանակում նախատեսվում է փորձի փոխանակում, կրթամշակութային և երիտասարդական համատեղ միջոցառումների իրականացում և այլն: Մշակվել և շրջանառվել է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, մշակվել է նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման 2023-2033թթ. ռազմավարությունը: Նշված փաստաթղթերն առաջիկա ամիսներին կներկայացվեն Կառավարության քննարկմանը: Ի թիվս մի շարք ծրագրերի՝ ընթացքի մեջ են համայնքներում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման, Սփյուռքահայ խորհրդի ձևավորման, տնտեսական ակտիվության խթանման, բարեգործական ծրագրերի համակարգման աշխատանքները: 2023թ. նախատեսվում են մի շարք նոր նախաձեռնություններ: Նշվել է, որ Գրասենյակը շարունակական հանրային իրազեկում է իրականացնում իր ծրագրերի վերաբերյալ՝ ներկայացված լինելով սոցիալական բոլոր հարթակներում: Հաշվետվության առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Վարչապետը կարևորել է հայրենադարձությունը խթանող ծրագրերը և հանձնարարել աշխատանք սկսել հայրենադարձության հայեցակարգի մշակման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը, Հայաստան-Սփյուռք համագործակցության համատեքստում, նշել է համայնքներում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի կարևորությունը, որի ներդրումը կխթանի կապերի վերաիմաստավորումը: «Համաշխարհային հայկական գագաթաժողովի ձևաչափը ևս Սփյուռքի հետ հարաբերությունների փոխակերպման լավ հարթակ է, և այն պետք է զարգացնել», - նկատել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է Սփյուռքից բարեգործական նախաձեռնությունների համակարգման գործընթացի վրա և հանձնարարել հետևողական լինել այդ հարցում:
16:43 - 08 փետրվարի, 2023
Լաչինի միջանցքի բացման պաhանջով ընդhուպ Ռուսաստանի տարածքում է ցույց լինում, ինչը աննախադեպ է․ Զարեh Սինանյան

Լաչինի միջանցքի բացման պաhանջով ընդhուպ Ռուսաստանի տարածքում է ցույց լինում, ինչը աննախադեպ է․ Զարեh Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր hանձնակատար Զարեh Սինանյանը այսօր Կառավարության նիստից hետո լրագրողների hետ զրույցում անդրադարձավ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ սփյուռքում կազմակերպվող ցույցերին․   «Ցույցեր լինում են, և ինչպես hայտարարել էի,  շատ ավելի ակտիվ է սփյուռքը այդ իմաստով։ Ընդhուպ մինչև Ռուսաստանի տարածքում է ցույց լինում, ինչը, կարծում եմ աննախադեպ է, ինչպես և տեղի էր ունեցել Եկատերինբուրգում անցած շաբաթ։ Սփյուռքը ակտիվանում է, բայց մեր ցանկալի ակտիվությունը չի, և դա նաև կախված է նրանից, որ բոլորս ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը րոպե առաջ բացվի, բայց արդյունքի չենք hասել»։ Անդրադառնալով hայտարարություններին, ըստ որոնց ՀՅԴ մի շարք անդամների մուտքը Հայաստան արգելվել է, Սինանյանն ասաց․ «Եթե կոնկրետ պատճառների մասին եք ուզում իմանալ, ԱԱԾ-ին պետք է hարցնեք, բայց որքանով ես տեղյակ եմ, բոլորը (մուտքը արգելելու դեպքերը,-խմբ․) կապված են մեկ միջադեպի hետ՝ մեր պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիկական hարձակման»։ Հիշեցնենք, որ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտնել էր, որ առանց որևէ պատճառաբանության Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը: ՀՅԴ-ն հիշեցրել  էր  նաև, որ ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ են ճանաչվել ՀՅԴ ղեկավարներ և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը։
12:59 - 02 փետրվարի, 2023
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

ՀՀ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Ինչպես հայտնում են Հանձնակատարի գրասենյակից, Նիժնի Նովգորոդ այցի ընթացքում Զարեհ Սինանյանը հանդիպել է մարզի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Օլգա Գուսևայի հետ: Քննարկվել են տեղի հայ համայնքին առնչվող հարցեր: Զարեհ Սինանյանը կարևորել է Ռուսաստանի հայ համայնքի դերը Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման գործում: «Նիժնի Նովգորոդի հայ համայնքը մարզի զարգացման համար ներդնում է իր լավագույն որակները, գիտելիքներն ու տաղանդը: Մենք հետաքրքրված ենք կապերի զարգացմամբ և պատրաստ ենք աջակցել նոր նախաձեռնությունների իրականացմանը»,-նշել է դեպարտամենտի ղեկավարը: Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի ներգրավված երիտասարդների հետ, ներկայացրել գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, շեշտադրել հատկապես այս տարվա օգոստոս ամսին նախատեսված երիտասարդական համաժողովը` կարևորելով երիտասարդների մասնակցությունը նաև համաժողովի օրակարգի նախապատրաստման գործում։ Երիտասարդների հարցերը հանձնակատարին՝ վերաբերում էին Հայաստան-սփյուռք գործակցությանը, հայրենիքի անվտանգությանը, Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ինտեգրմանը, գրասենյակի ծրագրերին մասնակցելու հնարավորություններին և այլն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երիտասարդները համաժողովի նախագծային տարբերակին ծանոթանալուց հետո կներկայացնեն իրենց առաջարկությունները՝ Նիժնի Նովգորոդում Սփյուռքի երիտասարդ դեսպան Հունան Ղուլյանի միջոցով։ Այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը եղել է նաև Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ եկեղեցու Ս.Ամենափրկիչ տաճարում, այնուհետ այցելել է «Ռուսաստան` իմ պատմություն» թանգարան։ Այցի երկրորդ օրվա ընթացքում Զարեհ Սինանյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի մարզի հայ համայնքի խորհրդի անդամներին` ի դեմս խորհրդի նախագահ, Նիժնի Նովգորոդի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Աղասի Ալեքյանի։ Զարեհ Սինանյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել համայնքում իրականացվող աշխատանքների, տեղի իշխանությունների կողմից բարձր գնահատականի արժանանալու և իրենց գործունեությամբ Հայաստանի ու հայերի հեղինակությունը բարձր պահելու համար։ Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի ընթացիկ աշխատանքներն ու ծրագրերը, ապա պատասխանել կրթության, գիտության, մշակույթի, բիզնեսի ոլորտներին, համայնքների զարգացմանը, սփյուռքի ներուժին, համայնքի և գրասենյակի արդյունավետ հաղորդակցությանը և այլ թեմաների վերաբերող հարցերի։ Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց ծրագրերը և բարձրաձայնել խնդիրներ, որոնց լուծման գործում ակնկալում են գրասենյակի անմիջական աջակցությունը։ Հանդիպման ավարտին Զարեհ Սինանյանը գրասենյակի կողմից շնորհակալագրեր է հանձնել խորհրդի նախագահ Աղասի Ալեքյանին` Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի մարզի հայ համայնքի զարգացման և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար, հայ համայնքին կից «Նաիրի» հայկական ժողովրդական պարի անսամբլի ղեկավար Կարինե Քոչարյանին` ազգային ավանդույթների և մշակույթի պահպանման գործում նշանակալի ավանդի համար և Լոբաչևսկու անվան միջազգային հարաբերությունների և համաշխարհային պատմության ինստիտուտի հայագիտության կենտրոնի տնօրեն Ռեգինա Սաֆարյանին` հայոց լեզվի և ազգային կրթության պահպանման ու զարգացման, մարզի հայ համայնքի զարգացման և Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար։ Հանդիպման ավարտին համագործակցությունն ակտիվ շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
11:02 - 27 հունվարի, 2023
Հաջորդ շաբաթների ընթացքում  կտրուկ ակտիվացում կզգաք․ Սինանյանը անդրադարձավ սփյուռքի արձագանքին՝ Լաչինի միջանցքի փակման առնչությամբ

Հաջորդ շաբաթների ընթացքում կտրուկ ակտիվացում կզգաք․ Սինանյանը անդրադարձավ սփյուռքի արձագանքին՝ Լաչինի միջանցքի փակման առնչությամբ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այսօր անդրադարձավ սփյուռքի արձագանքին՝ Լաչինի միջանցքի փակման առնչությամբ։ «Տարբեր քայլերի են դիմում։ Գիտեմ, որ հանրությունը սպասում էր ավելի բուռն արձագանքի, ինչպիսին կար պատերազմի ընթացքում, բայց ինչ-ինչ պատճառներով այդ արձագանքը ավելի մեղմ է»։  Զարեհ Սինանյանն ասաց, որ դա կապված է շատ գործոնների հետ․ կա ապատիա, ինքնակազմակերպման խնդիրներ։ Նրա խոսքով, սակայն, հաջորդ շաբաթների ընթացքում սփյուռքում կտրուկ ակտիվություն կզգացվի․ «Երեկ Լոս Անջելեսի քաղաքապետի առանձնատան մոտ մեծ ակցիա էր տեղի ունեցել, որի արդյունքում քաղաքապետը հստակ հայտարարություն արեց և խոստացավ միանալ նաև ավելի լայն աշխատանքների շրջանակին, որպեսզի Միացյալ Նահանգները ավելի ներգրավված լինի Բերձորի ճանապարհի բացմանը։ Արդեն անցյալ կիրակի օրը հավաք տեղի ունեցավ Փարիզում, ամսի 10-ին ավելի մեծ հավաք է լինելու ու դա լինելու շարունանական»,-ասաց Սինանյանը՝ նշելով, որ տարբեր մակարդակով աշխատանքներ են իրականացնում։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 10 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
14:13 - 05 հունվարի, 2023
Զարեհ Սինանյանը ֆրանսիացի պատգամավորին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված աջակցության համար

Զարեհ Սինանյանը ֆրանսիացի պատգամավորին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված աջակցության համար

Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ադրիեն Գոմիին։   Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա եղբայրական հարաբերություններին և Ֆրանսիայի հայ համայնքին վերաբերող հարցեր:   Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ պարոն Գոմին վերջերս ստորագրել և աջակցել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու և Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու պահանջով բանաձևը։   Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված շարունակական աջակցության համար։ Գլխավոր հանձնակատարը հատկանշական է համարել Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ վերահաստատելով իր հավատարմությունը հայ ժողովրդին և տարածաշրջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությանը:
19:06 - 08 դեկտեմբերի, 2022
Համաշխարհային հայկական գագաթնաժողովը ՀՀ-ին և սփյուռքին հնարավորություն կտա բացահայտել առաջնահերթությունները. Զարեհ Սինանյան |armenpress.am|

Համաշխարհային հայկական գագաթնաժողովը ՀՀ-ին և սփյուռքին հնարավորություն կտա բացահայտել առաջնահերթությունները. Զարեհ Սինանյան |armenpress.am|

armenpress.am: Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում չեն բացառվում նոր համագործակցությունների և հուշագրերի ստորագրումը։ Գագաթնաժողովին այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։  «Մենք պատրաստ ենք ցանկացած արդյունավետ ձևաչափի։ Եթե կան առաջարկներ, դրանք կքննարկվեն, կմշակվեն և կյանքի կկոչվեն։ Գագաթնաժողովը նոր քննարկումների ու գործակցություններ ձեռք բերելու հարթակ կարող է լինել»,- նշեց Սինանյանը։  Համաշխարհային հայկական գագաթնաժողովի գլխավոր նպատակն է հզորացնել ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ սփյուռքը՝ սահմանելով և ինստիտուցիոնալացնելով փոխշահավետ քաղաքականություն և ծրագրեր, ինչպես նաև՝ ստեղծելով նորարար և արդյունավետ ինստիտուցիոնալ շրջանակներ, որոնց միջոցով կամրապնդվեն և կընդլայնվեն Հայաստանի և սփյուռքի միջև փոխհարաբերությունները: Նրա խոսքով՝ գագաթնաժողովը Հայաստանին և սփյուռքին հնարավորություն կտա ընդհանուր համահայկական օրակարգի շրջանակներում բացահայտել առաջնահերթությունները, մշակել ռազմավարական ճանապարհային քարտեզ ապագա համագործակցության համար:  «Գագաթնաժողովը կարևորվում է նաև այս հավաքով։ Միասին կարող ենք բարձրաձայնել խնդիրներ, առաջարկել դրանց լուծումները։ Քննարկումները կստիպեն հասկանալ, թե ով ինչ դեր ունի խնդիրների լուծման հարցում։ Մեր նպատակներից է վեր հանել այն բոլոր հարցերը, որոնք բոլորիս են հուզում»,- նշեց Սինանյանը։  Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների առջև դրված խնդիրներից են սահմանել առաջնահերթ ոլորտները, որոնք վերաբերում են Հայաստան-սփյուռք հարաբերություններին, սահմանել հայկական պետության դերն ու պարտականությունները՝ սփյուռքի  նկատմամբ և հակառակը: Գագաթնաժողովի խնդիրներից է նաև ստեղծել և ինստիտուցիոնալացնել գործընթացներ և ծրագրեր, որոնց միջոցով պետությունը կարող է համագործակցել համաշխարհային հայկական սփյուռքի հետ, իսկ սփյուռքը կարող է համագործակցել պետության հետ: Կառավարության կողմից ընդունվելիք Հայաստան-սփյուռք ռազմավարության փաստաթղթում ընդգրկվելու են գագաթնաժողովում ձեռք բերված առաջարկները, լուծումները և արդյունքները:  Սինանայնն անդրադարձավ նաև աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստան ներհոսքին։   «Նկատում ենք նաև հայերի ներհոսք։ Պետք է հասկանալ, թե ինչպես է հնարավոր նրանց պահել Հայաստանում։ Երևույթը համընկնում է մեր շահերին։ Մենք դեմոգրաֆական խնդիր ենք լուծում։ Դեռ նորից մեծ ներհոսք եմ ակնկալում։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ ծրագրեր կարող ենք ներկայացնել Հայաստան ժամանածների համար։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը օգնում է Հայաստան եկածներին տան, համալսարանի և նման այլ խնդիրների լուծման հարցում։ Նաև հայերենի դասեր ենք առաջարկում։ Մենք, մեր սահմանափակ ռեսուրսներով, ամեն ինչ փորձում ենք անել սփյուռքի մեր հայրենակիցների, նաև՝ օտար երկրներից ժամանած քաղաքացիների համար»,- եզրափակեց Սինանյանը։  Գագաթնաժողովի ռազմավարական ուղղություններն են՝ սփյուռքում ինքնության պահպանման խթանում՝ ինքնության պետականակենտրոն ձևավորման միջոցով, աջակցում սփյուռքում ինքնության պահպանման ջանքերին՝ ինքնակազմակերպման/համայնքային  կազմակերպման նախաձեռնությունների միջոցով, Հայաստանի զարգացման գործում համահայկական կազմակերպությունների համախմբում և ներգրավում, սփյուռքի ամուր կապերի ձևավորում հայրենիքի հետ՝ ոլորտին առնչվող համագործակցությունների, ծրագրերի և միջոցառումների միջոցով   Գագաթնաժողովի շրջանակներում երեք օրվա ընթացքում կանցկացվի 10 պանելային քննարկում, 15 սեկցիոն նիստ, 2 հանդիպում՝ ազատ ձևաչափով:   Հարթակների թեմաները նվիրված են համահայկական արդի թեմաներին` ազգային անվտանգություն, շահերի պաշտպանություն, փափուկ ուժ և համաշխարհային բրենդ, Հայաստան-սփյուռք տնտեսական համագործակցություն, հայրենադարձություն և ժողովրդագրություն, կրթություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն, զբոսաշրջություն, էներգետիկա, շրջակա միջավայր և կլիմա, գյուղատնտեսություն, սփյուռքի երիտասարդական կազմակերպություններ, սփյուռքի դպրոցներ և հայոց լեզվի և մշակույթի ուսուցում, հայագիտություն, բարձրագույն կրթություն, ինչպես նաև՝ ռեսուրսների մոբիլիզացիա, սփյուռքի ներկայացվածություն Հայաստանի Հանրապետության կառավարման կառույցներում և այլն:   Գագաթնաժողովում ձեռք բերված առաջարկները, որոշումներն ու արդյունքները հիմք կհանդիսանան համահայկական օրակարգում նոր մոտեցումներ մշակելու համար: 
18:39 - 29 հոկտեմբերի, 2022
Զարեհ Սինանյանը ճիշտ չի ասում, եթե չասեմ ստում է․ համահայկական որևէ կառույց համաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել․ Գեղամ Մանուկյան
 |tert.am|

Զարեհ Սինանյանը ճիշտ չի ասում, եթե չասեմ ստում է․ համահայկական որևէ կառույց համաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Այս օրերին գումարվելիք Հայրենիք –Սփյուռք համաժողովիը կազմակերպվել է անհատական հրավերներով։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Զարեհ Սինանյանը ճիշտ չի ասում, եթե չասեմ ստում է,  համահայկական որևէ կառույց, կոնկրետ «Հայ հեղափոխական դաշնակցությունը»,  պաշտոնական որևէ հրավեր չի ստացել։ Եթե նրանց թվում է, որ անհատ դաշնակցականներին կարող են այստեղ -այնտեղ հրավեր տալ ու դա ձևակերպել որպես «Դաշնակցությանն» ուղղված հրավեր, չարաչար սխալվում են։ Ով- ով, բայց Զարեհ Սինանյանը շատ լավ գիտի «Դաշնակցության» կազմակերպվածությունը»,- ասաց Մանուկյանը։ Վերջինս ընդգծեց, որ Հայաստան-Սփյուռք համաժողով երբեք այսչափ անկազմակերպ չի եղել։ «Այսպիսի խայտառակություն դեռ չէր եղել, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը պաշտոնապես հրաժարվում են մասնակցել Հայաստան- Սփյուռք համաժողովին»,- ասաց պատգամավորը։ Հիշեցնենք, որ Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովի չեն մասնակցելու Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ՀՅԴ-ն, նրանք տարբեր պատճառաբանություններով մերժել են։    Լուսանկարը՝ Ազգայի ժողովի
12:41 - 27 հոկտեմբերի, 2022