ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը ՀՀ Ոստիկանության մաս է։ ՃՈ ծառայության պետն է ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։
Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը պարտավոր է՝

  • իրականացնել պետական հսկողություն եւ վերահսկողություն ճանապարհայիներթեւեկության անվտանգության ապահովման, երթեւեկության կանոնների, չափանիշների, տեխնիկական նորմերի եւ այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ.
  • կազմակերպել եւ անցկացնել ավտոտրանսպորտային միջոցների, դրանց կցորդներիպետական տեխնիկական զննում.
  • ճանապարհային երթեւեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների շահագործմանաշխատանքները վերահսկելու նպատակով իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլայինճանապարհներով երթեւեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներիեւ դրանց կցորդների պետական գրանցում եւ հաշվառում.
  • կարգավորել ճանապարհային երթեւեկությունը.
  • սահմանված կարգով իրականացնել ճանապարհային երթեւեկության անվտանգության ցուցանիշների պետական հաշվառում։
Քննարկվել են հանրապետությունում ճանապարհային անվտանգության բարելավմանը և ՃՏՊ-ների կանխարգելմանն ուղղված հարցեր

Քննարկվել են հանրապետությունում ճանապարհային անվտանգության բարելավմանը և ՃՏՊ-ների կանխարգելմանն ուղղված հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանն անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում ճանապարհային անվտանգության բարելավմանը, ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) կանխարգելմանն ուղղված հարցեր։   Խորհրդակցությանը մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը, ՊՈԱԿ-ի ճանապարհային ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ Խորեն Գրիգորյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը, նախարարության և ճանապարհային ոստիկանության այլ ներկայացուցիչներ։   Տիկին Ղալեչյանը նշել է, որ ճանապարհային ոլորտի քաղաքականության համատեքստում բոլոր ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում առաջնահերթություն է տրվում ճանապարհային անվտանգության հիմնախնդիրներին։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ճանապարհային ոլորտի քաղաքականությունը, ինչպես նաև ճանապարհաշինական աշխատանքները պետք է իրականացվեն ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու ելակետից։   Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում արվելու են մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ ճանապարհային անվտանգության աուդիտի ինստիտուտի ձևավորման ուղղությամբ, ինչը կնպաստի, որպեսզի բարձրացվի ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված հետազոտությունների արդյունքները, վեր հանված խնդիրներն ու ձեռնարկված միջոցառումները, շեշտադրվել է ՃՏՊ-ների կանխարգելման ուղղությամբ համատեղ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը՝ ձեռք բերելով պայմանավորվածություններ։   Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, ներկայացնելով ՃՏՊ-ների հետ կապված վերջին տարիների վիճակագրությունը, նշել են, որ վթարներից զոհերը հիմնականում արագության գերազանցման պատճառով են։ Այս համատեքստում արձանագրվել է, որ պետք է քայլեր ձեռնարկվեն՝ թույլ չտալու համար երթևեկության սահմանված արագության գերազանցումը։   Կարևորվել է ՃՏՊ-ների վերաբերյալ վիճակագրական տվյալների բազային ՀՀ ՏԿԵՆ-ի և Ճանապարհային դեպարտամենտի մասնագետների հասանելիության ապահովումը, ինչը կօգնի, որպեսզի ավելի արագ արձանագրվեն վթարավտանգ հատվածները, դրանց վերացման ուղղությամբ տրվեն ինժեներական լուծումներ, իսկ ճանապարհների նորոգումից առաջ՝ նախագծման փուլում, նախագծող կազմակերպություններին արվեն համապատասխան առաջարկություններ։   Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի Ճանապարհային ոստիկանության և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները պարբերաբար իրականացնեն համատեղ շրջայցեր՝ ուսումնասիրելով ճանապարհային անվտանգության խնդիրները։ Արծարծվել են նաև միջպետական ճանապարհների լուսավորման, անվտանգության տարրերով ճանապարհների կահավորման և բազմաթիվ այլ հարցեր։
15:26 - 18 սեպտեմբերի, 2021
ՃՈ-ն հաշվառման և քննական գործողություններ կատարելու համար գրանցված անձանց հորդորում է ճիշտ ժամանակին ներկայանալ ստորաբաժանում

ՃՈ-ն հաշվառման և քննական գործողություններ կատարելու համար գրանցված անձանց հորդորում է ճիշտ ժամանակին ներկայանալ ստորաբաժանում

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հաշվառման և քննական գործողություններ կատարելու համար գրանցված անձանց հրավերի դեպքում ճիշտ ժամանակին ներկայանալ նախընտրած հաշվառման-քննական ստորաբաժանում: «Հարգելի՛ քաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանությունում հաշվառման և քննական գործողություններ կատարելու համար գրանցված անձանց հորդորում ենք հրավերի դեպքում ճիշտ ժամանակին ներկայանալ նախընտրած հաշվառման-քննական ստորաբաժանում։ Միաժամանակ հայտնում ենք, որ չներկայանալու պատճառով անհարկի ծանրաբեռնվում է հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը և անհարմարություններ են ստեղծվում հերթագրված այլ անձանց հաշվառման կամ քննական գործողություններ կատարելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
14:19 - 18 օգոստոսի, 2021
Եթե ՃՈ-ն լավ ավանդույթներ ունենար, հանրության աչքերում ՃՈ էկիպաժը թշնամի չէր դիտվի․ Դանիել Իոաննիսյան

Եթե ՃՈ-ն լավ ավանդույթներ ունենար, հանրության աչքերում ՃՈ էկիպաժը թշնամի չէր դիտվի․ Դանիել Իոաննիսյան

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը այսօր հայտարարել է, որ «Ճանապարհային ոստիկանությունը կատարելագործման նոր փուլում է` վերակազմավորվելով պարեկային ծառայության, որը, համոզված եմ, նույնպես լավագույն ավանդույթների ու զարգացման գործընթացի կրողը կլինի»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դանիել Իոաննիսյանը։ «Արդեն մի տարի է, ինչ բոլորով (ՀԿ-ներ, արդարադատության նախարարություն, վարչապետ և այլն) փորձում ենք հանրությանը բացատրել, որ նոր պարեկային ծառայությունը համարյա աղերս չունի ճանապարհային ոստիկանության հետ։ Ծառայողների 90+ տոկոսը այլ են, կրթությունը այլ է, գործառույթները բավականին տարբերվում են, իսկ դրվածքը ընդհանրապես հակառակն է։ Ճանապարհային ոստիկանության այդ ի՞նչ ավանդույթներ է հիշատակում գնդապետ Ղազարյանը։ Հանրության աչքերում դրանք են կաշառակերությունը, թփերի մեջ պաղկված մարդկանց բռնելը ու տուգանքների կատարման ենթակա պլանները։ Այս ավանդույթները որևէ կապ չունեն նոր պարեկային ծառայության հետ։ Եթե Ճանապարհային ոստիկանությունը լավ ավանդույթներ ունենար` հանրության աչքերում ՃՈ էկիպաժը թշնամի չէր դիտվի ու ճանապարհներին վարորդները իրար իշմար չէին անին, բարեփոխման համար էլ պետք չէր լինի այդ ծառայությունը լուծարել։ Այսպիսի հայտարարություններով ոստիկանության պետը պարզապես խանգարում է քաղաքացի-ոստիկան հարաբերությունների «ռեստարտին»... Իսկ դա ռեֆորմի ամենակարևոր բաղադրիչն է։ Հ.Գ. Ես վաղուց էի նկատել, որ Վահե Ղազարյանը առանձնապես երջանիկ չէ փարեփոխումներով։ Բայց դա առանձին քննարկման հարց է»,- գրել է նա։
22:31 - 03 հուլիսի, 2021
Նոր նիշերով համարանիշները տրամադրվելու են միայն էլեկտրոնային եղանակով հերթագրման միջոցով. ոստիկանություն

Նոր նիշերով համարանիշները տրամադրվելու են միայն էլեկտրոնային եղանակով հերթագրման միջոցով. ոստիկանություն

Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում, հաշվառման համարանիշների նոր թողարկվող նիշերի հատկացմամբ պայմանավորված, ակնկալվում է դրանք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների մեծ հոսք, Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում նոր նիշերով համարանիշներ ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես համապատասխան էլփոստերի հասցեներին կամ e-request հարթակի միջոցով հերթագրման նպատակով հաղորդագրություն ուղարկելու արդյունքում՝ հրավերի հիման վրա: Հաղորդագրության մեջ պետք է նշել հերթագրվողի անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը: Էլփոստերի հասցեները՝ Երևանի ՀՔԲ – [email protected]Կոտայքի ՀՔԲ – [email protected]Սևանի ՀՔԲ – [email protected]Կապանի ՀՔԲ – [email protected]Գորիսի ՀՔԲ – [email protected]Աշտարակի ՀՔԲ – [email protected]Վանաձորի ՀՔԲ – [email protected]Արմավիրի ՀՔԲ – [email protected]Արտաշատի ՀՔԲ – [email protected]Իջևանի ՀՔԲ – [email protected]Մարտունու ՀՔԲ [email protected]Վայքի ՀՔԲ – [email protected]Գյումրու ՀՔԲ – [email protected]
19:55 - 03 հուլիսի, 2021
Ծառայությունն իր զգալի ավանդն է ունեցել ճանապարհներին օրինականության հաստատման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում․ ՃՈ պետի շնորհավորանքը՝ ՃՈ կազմավորման օրվա առթիվ

Ծառայությունն իր զգալի ավանդն է ունեցել ճանապարհներին օրինականության հաստատման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում․ ՃՈ պետի շնորհավորանքը՝ ՃՈ կազմավորման օրվա առթիվ

ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել ՃՈ կազմավորման օրվա առթիվ։ ՈՒղերձում ասված է․ Հուլիսի 3-ը Ճանապարհային ոստիկանության (Պետավտոտեսչության) կազմավորման օրն է: 1936 թվականի այդ օրն է ստեղծվել երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնող առանձին ծառայությունը: Ստեղծման օրվանից սկսած՝ անցնելով դժվար ու խոչընդոտներով լի ճանապարհ՝ ծառայությունն իր զգալի ավանդն է ունեցել հանրապետության ճանապարհներին օրինականության հաստատման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում, նաև մասնակցել Արցախի ու Հայաստանի սահմանների պաշտպանությանը: Կազմավորման 85-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ Ճանապարհային ոստիկանության ողջ անձնակազմին, նաև վետերաններին, որոնք իրենց ավանդն են ներդրել ծառայության կայացման և զարգացման գործում:
12:24 - 03 հուլիսի, 2021
ՃՈ տեսուչն օդանավակայանում կաշառք է վերցրել․ ներքին անվտանգության վարչության ծառայողները բացահայտել են ՃՈ ծառայողի ապօրինությունները

ՃՈ տեսուչն օդանավակայանում կաշառք է վերցրել․ ներքին անվտանգության վարչության ծառայողները բացահայտել են ՃՈ ծառայողի ապօրինությունները

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել են ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խարդախության դեպքեր։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 26-ին ճանապարհային ոստիկանության ծառայողը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, շահադիտական, անձնական, այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հայտնաբերված վարչական իրավախախտումներն արձանագրելու փոխարեն թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, իբր ընդառաջ գնալով վարորդների խնդրանքին, առավել նվազ տուգանք նախատեսող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու կամ մի քանի խախտումներից միայն մեկն արձանագրելու, ինչպես և խախտումներն արձանագրելու կեղծ պատրանք ստեղծելու նպատակով թերի լրացված կամ առհասարակ չլրացված արձանագրության և որոշման ձևաթղթերը ներկայացրել է վարորդների ստորագրմանը։ Այնուհետև, վարչական տուգանքները տեղում գանձելու կեղծ պատրվակով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներից ստացել է տարբեր չափի գումարներ։ Ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննության նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
17:26 - 02 հուլիսի, 2021