ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

73 զինծառայողի գործը վտանգված է. զոհվածների ծնողները պահանջում են ողջամիտ ժամկետում քննություն իրականացնել
 |hetq.am|

73 զինծառայողի գործը վտանգված է. զոհվածների ծնողները պահանջում են ողջամիտ ժամկետում քննություն իրականացնել |hetq.am|

hetq.am: Մարտունի 3 զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով ողջամիտ ժամկետում քննություն իրականացնել և պատժել իրենց որդիների մահվան մեջ մեղադրվող հրամանատարներին։ 2020թ. հոկտեմբերի 11-ին Հադրութի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով 73 հոգանոց անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։ Զոհվածների ծնողների խոսքով՝ զինծառայողներին հրաման է տրվել գնալ արդեն իսկ գրավված Հադրութ։ Զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանն այժմ մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Հրամանատարների գործը քննում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Այս գործով վերջին դատական նիստին դատարանը տեսակապով հարցաքննում էր այն ծնողներին, ովքեր գտնվում են արտերկրում, կամ առողջական խնդիրների պատճառով չեն կարողացել ներկայանալ դատարան։ Դեռևս կային զոհվածների ծնողներ, որոնք պետք է հարցաքննվեին։ Սակայն, նիստը նախ ընդմիջվեց, ապա անորոշ ժամանակով հետաձգվեց, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները դատավոր Արտուշ Գաբրիելյանին դատարանից տարան։ Ապրիլի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն տվեց, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի, և նա զրկվի ազատությունից։ ԲԴԽ-ն կասեցրեց նաև դատավորի լիազորությունները՝ մինչև քրեական վարույթի ավարտը։ Դրանից հետո Գաբրիելյանին մեղադրանք առաջադրվեց՝ կաշառք ստանալու հատկանիշով։ Նա 2 ամսով կալանավորվեց։ Զոհվածների ծնողներն անհանգստացած են՝ գործը նոր դատավորին մակագրելու դեպքում հավանաբար քննությունը զրոյից կսկսվի, իսկ այս դեպքում կա վաղեմության ժամկետի խնդիր։ Հոկտեմբերին գործի վաղեմության ժամկետը կլրանա։ Եթե այն լրանա, և նույնիսկ գործի քննությունը շարունակվի, մեղադրվող անձինք պատասխանատվություն չեն կրի։ Դատախազությունում զոհվածների ծնողներին հանդիպել էր դատախազի տեղակալներից մեկը։ Վերջինս ծնողներին առաջարկել էր այսօր հանդիպել Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանին, որը 73 զինծառայողների գործով հանրային մեղադրողներից մեկն է։ ՀՀ նոր քրեական օրենսգրքի համաձայն՝ միջին ծանրության հանցանքի դեպքում վաղեմության ժամկետը 10 տարի է։ Ծնողները հույս ունեն, որ 73 զինծառայողների գործով այդ օրենքը, բացառության կարգով, նաև իրենց դեպքում կկիրառվի։
12:23 - 08 մայիսի, 2025
Հունիսի 3-ից օգոստոսի 22-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Հունիսի 3-ից օգոստոսի 22-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

2025թ. հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Նախագիծն ընդունվեց չզեկուցվող հարցերի փաթեթով։ Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն 2025 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման պլանի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:   Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջից
11:13 - 08 մայիսի, 2025
ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը սահմանային կրակոցների մասին

ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը սահմանային կրակոցների մասին

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Գերատեսչությունը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
11:54 - 28 ապրիլի, 2025
Հայաստանի ՊՆ-ն հերթական անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

Հայաստանի ՊՆ-ն հերթական անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում», - նշված է հայտարարությունում։
10:19 - 19 ապրիլի, 2025
ՀՀ ՊՆ-ը կրկին հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը

ՀՀ ՊՆ-ը կրկին հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 11-ին՝ ժամը 20:10-ից 23։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում», - նշված է հայտարարությունում։
13:27 - 12 ապրիլի, 2025
Քննարկվել են ԶՈՒ-ում ոչ մարտական իրավիճակներում մահվան դեպքերի կանխարգելման ու դրանց արձագանքման ուղղությամբ աշխատանքները

Քննարկվել են ԶՈՒ-ում ոչ մարտական իրավիճակներում մահվան դեպքերի կանխարգելման ու դրանց արձագանքման ուղղությամբ աշխատանքները

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ ապրիլի 10-11-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Մարդու իրավունքները Հայաստանի զինված ուժերում» թեմայով: Մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԱԺ պատգամավորներ, ԱԺ մշտական հանձնաժողովների փորձագետներ, տարբեր պետական իրավասու գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ: Քննարկման  նպատակն է պաշտպանության՝  կառավարման և վերահսկողության ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկել Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների ապահովմանն ու խթանմանը վերաբերող հարցերը: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն իր բացման խոսքում ներկայացրել է երկօրյա քննարկում նախաձեռնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով Ազգային ժողովի և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Նա նշել է, որ այդ շրջանակում իրականացվում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր մի շարք ծրագրեր: ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, կարևորելով նման քննարկումները, նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում խնդիրները քննարկել տարբեր դիտանկյուններից ու ավելի համապարփակ ուսումնասիրել լուծման տարբերակները: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի խոսքով զինված ուժերում եւ, ընդհանրապես, անվտանգության ոլորտում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող խնդիրներն իր առաջնահերթություններից են: Նա ընդգծել է, որ ինչպես անձամբ, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցեր են իրականացնում ԱԱԾ սահմանապահ զորքեր, ՊՆ զորամասեր, զինկոմիսարիատներ, հոսպիտալներ, մարտական դիրքեր, ներկա են լինում բժշկական հանձնաժողովների նիստերին: Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ Անթյե Ֆրիցը շնորհակալություն է հայտնել ԱԺ մշտական հանձնաժողովներին և մասնակիցներին արդյունավետ քննարկում կազմակերպելու համար: Նա ներկայացրել է DCAF-ի գործառույթները՝ նշելով, որ սերտ համագործակցում են Հայաստանի կառավարության հետ: Երկօրյա քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման գործում խորհրդարանի դերին, զինված ուժերում ոչ մարտական իրավիճակներում մահերի կանխարգելման և դրանց արձագանքման ուղղությամբ տարվող  աշխատանքներին, օմբուդսմանական հաստատությունների դերի ուժեղացմանը՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում մարդու իրավունքների չարաշահումները կանխելու նպատակով և այլ հարցերի: Միջոցառումը կազմակերպվել է DCAF-ի կողմից Հայաստանում ժողովրդավարական անվտանգության ոլորտին և պաշտպանության ոլորտի բարեփոխումներին աջակցության շրջանակում, իրականացվել  Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության դրամաշնորհով:
18:04 - 11 ապրիլի, 2025