Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների խախտումների մասին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան
 |news.am|
13:32 - 19 նոյեմբերի, 2024

Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների խախտումների մասին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան |news.am|

news.am: Վրաստանի նախագահը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների խախտումների մասին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան։

«Ոչ թե նրա համար, որ հավատում եմ Սահմանադրական դատարանին, այլ որովհետեւ ուզում եմ փորձել այն դատավորների խիղճը, որոնք կկանգնեն ընտրության առջեւ, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում լինել, եւ որ ուղղությամբ պետք է շարժվի այս երկիրը»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նախագահը բողոքարկել է ընտրությունները գաղտնի քվեարկության զանգվածային խախտումների պատճառով, խոսքն այն ընտրաթերթիկների մասին է, որոնց հակառակ կողմից երեւացել է սեւ շրջանակ ընտրված կուսակցության կողքին։

Զուրաբիշվիլու գնահատմամբ՝ խախտվել է նաեւ ընտրողի քվեարկության իրավունքը, այս դեպքում՝ արտասահմանում վրացի միգրանտների քվեարկության կազմակերպման գծով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել