ՀՀ ֆինանսների նախարարի գործող տեղակալ։ Ծնվել է 1982թ. սեպտեմբերի 28-ին։ 2004թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ 2007թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան, մասնագիտությունը՝ տնտեսագիտություն և կառավարում, որակավորումը՝ տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։
2005-2006թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես առաջին կարգի մասնագետ, 2006-2008թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում՝ առաջատար մասնագետ, 2007-2013թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալասրանում (համատեղությամբ) աշխատել է Միկրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոս։
2008-2011թթ. ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության հարկերի մեթոդաբանության բաժնի պետն է եղել, 2011-2012թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարարություն, պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության հարկային քաղաքականության բաժնի պետ - վարչության պետի տեղակալ։
2012-2014թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ, 2014-2016թթ. ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության, գնահատման և կարգապահական ծրագրերի վարչության պետ։
2016-2018թթ. աշխատել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ։
2018թ. մայիսից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ։