Վարձու աշխատողները, անկախ աշխատավարձի չափից, հարկվելու են 5000 դրամ դրույքաչափով |armenpress.am|
16:42 - 01 ապրիլի, 2019

Վարձու աշխատողները, անկախ աշխատավարձի չափից, հարկվելու են 5000 դրամ դրույքաչափով |armenpress.am|

armenpress.am։ Վարձու աշխատողներն անկախ աշխատավարձի մեծությունից կհարկվեն 5000 դրամ ամրագրված դրույքաչափով: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Վարձու աշխատողները հարկվելու են ոչ թե եկամտային հարկի ստանդարտ սանդղակի կամ կառավարության առաջարկած համահարթ դրույքաչափով, այլ 5000 դրամ ամրագրված դրույքաչափով՝ անկախ աշխատավարձի մեծությունից»,-ասել է փոխնախարարը:

Նա նաև տեղեկացրել է, որ նախատեսված փոփոխություններում միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում բոլորը ազատվում են հիմնական հարկերից՝ անգամ շրջանառության հարկից կամ ավելացված արժեքի հարկից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել