Ինչ-որ պահի կհարկենք «խաղացող»-ի շահումը, վիճակախաղի կազմակերպչի շահույթը. փոխնախարար

 |armenpress.am|
17:27 - 09 դեկտեմբերի, 2022

Ինչ-որ պահի կհարկենք «խաղացող»-ի շահումը, վիճակախաղի կազմակերպչի շահույթը. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը մտադիր է հարկել վիճակախաղի կազմակերպիչների և խաղացողների շահույթները: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ չարժե՞ր արդյոք քննարկել շահումը հարկելու տարբերակը: «Եթե մարդը պարբերաբար խաղում է և շահում է, դա իր եկամտի աղբյուրն է դարձել, պետք է հարկվի՝ ինչպես բոլոր մյուս քաղաքացիներն են հարկ տալիս»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Փոխնախարարը համաձայնեց պատգամավորի հետ: «Վերջնարդյունքում, կարծում եմ, որ մենք ինչ-որ մի պահի գալու ենք արդյունքից հարկման, ընդ որում՝ ոչ միայն խաղացողների ստացած շահումները, այլ կազմակերպիչների գեներացրած շահույթները: Հարկման օբյեկտը, որով միջազգայնորեն ընդունված պրակտիկայի համաձայն առաջարկվում է կազմակերպիչներին հարկել, կոչվում է GGR (համախառն խաղային եկամուտ): Այսինքն՝ դա ընդհանուր օգուտների և վճարումների դրական տարբերությունն է՝ որպես դասական առումով շահույթ՝ ի լրումն գործող շահութահարկերին: Ինչ-որ մի պահի մենք, կարծում եմ, կգանք այդ լուծմանը»,- ասաց Պողոսյանը

Նա հավելեց, որ այդ լուծումն արդյունավետ կիրառելու համար համակարգեր են պետք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել