Նրա խոսքով՝ Մարուքյանի խոսքով՝ չկա խաղաղության պայմանագրի վերջնականացրած նախագիծ, որը պատրաստ կլինի ստորագրման. «Հույսն այն է, որ հունվարին արտգործնախարարների մակարդակով սպասվող հանդիպմանը, որին Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, պետք է որ մենք հասնենք նրան, որ պայմանագրի տեքստը վերջնականացվի»,- ասել է նա։
Մեկբանելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Բրյուսելյան բանակցությունները վերսկսելու մասին հայտարարությունը, Մարուքյանը նշել է․ «Բրյուսելի մասով աշխատանքները երբեք չեն էլ դադարել։ Շառլ Միշելի հայտարարությունը վերաբերում է դրան, որ իրենք շարունակում են աշխատանք տանել, որ Բրյուսելում տեղի ունենա հանդիպում»։
Հիշեցնենք, որ Բաքուն հրաժարվել էր նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ արված հայտարարություններին, նշել էր․ «Ջեյմս Օ’Բրայենի միակողմանի և կողմնակալ մեկնաբանությունները անհիմն և անընդունելի են։ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ նա կորցնի միջնորդի իր դերը: Այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»։
comment.count (0)