Զեյնալյանն ասել է` ինչու ընդդիմադիր ներկայացած «Հանրապետությունը» հուշագիր կնքեց ՔՊ–ի հետ
 |armeniasputnik.am|
13:58 - 10 հոկտեմբերի, 2023

Զեյնալյանն ասել է` ինչու ընդդիմադիր ներկայացած «Հանրապետությունը» հուշագիր կնքեց ՔՊ–ի հետ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և ներքին լուրջ մարտահրավերները` Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հուշագիր է ստորագրել, որպեսզի Երևանը չմնա առանց իշխանության։ Այս մասին ասուլիսում հայտարարեց խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը։

Հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցություններն այսօր համագործակցության հուշագիր կնքեցին` հաշվի առնելով սեպտեմբերի 17–ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։

Անդրադառնալով այն հարցին, թե երևանցիները «Հանրապետություն» խմբակցությունը քվե էին տվել որպես ընդդիմության, բայց այսօր տեսնում են նրանց իշխանության մաս։

«Չի կարելի շփոթել ընդդիմությունը թշնամության հետ, ընդդիմախոսությունը` վնասարարության հետ։ Մենք երբեք չենք իրականացրել թշնամություն և վնասարարություն։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում մեր կուսակցության որևէ անդամ չի հայտարարել իշխանության վերարտադրության արգելքի վերաբերյալ։ Մենք հավակնում էինք ստանալ մեծամասնություն, դա արդար է, օրինական է, ազնիվ է...մենք նաև հայտարարել ենք, թե ում հետ չենք կազմի կոալիցիա։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա համագործակցելու ենք Երևանի ավագանու բոլոր անդամների հետ»,– ասաց նա։

Զեյնալյանն ընդգծեց, որ այս դեպքում գուցե իդեալական տարբերակը չէ, սակայն իշխանություն ունենալն ավելի լավ սահմանադրական վիճակ է, քան իշխանություն չունենալը։

Ինչ վերաբերում է հարցին, թե պաշտոննե՞րն էին ՔՊ-ին աջակցելու գինը, Զեյնալյանն ասաց՝ պաշտոնը կարկանդակ չէ. ծառայություն է, ծանր աշխատանք, պատասխանատվության ստանձնում։

«Եվս մեկ անգամ կրկնեմ` դա շնորհ, պարգև չէ որևէ մեկին տրված։ Դա պատասխանատվության ստանձնում է։ «Հանրապետություն» կուսակցությունը որոշեց ստանձնել այդ պատասխանատվությունը»,-ասաց Զեյնալյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել