ՔՊ ու «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի կառավարումն իրականացնելու են միասին․ ստորագրվեց հուշագիր
12:17 - 10 հոկտեմբերի, 2023

ՔՊ ու «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի կառավարումն իրականացնելու են միասին․ ստորագրվեց հուշագիր

ՔՊ ու «Հանրապետություն» կուսակցությունները հուշագիր են ստորագրել․ Երևան քաղաքի կառավարումն իրականացնելու են միասին՝ պատասխանատվությունը կիսելով։ Այս մասին Արտակ Զեյնալյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

««Հանրապետություն» և ՔՊ խմբակցությունները, ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտնագությունը համարելով գերագույն արժեքներ և նպատակ ունենալով Երևան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց հարմար և հասանելի քաղաք, կյանքի կոչել կուսակցությունների նախընտրական ծրագրերը որոշեցին սկսել համագործակցություն՝ ի նպաստ ՀՀ մայրաքաղաք Երևանի զարգացման և երևանցիների բարօրության»,- ասվում է հուշագրում։

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։

Երևանի ավագանու նիստին ներկա էր 37 անդամ։ «Հանրային ձայն» խմբակցությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էր կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, ներկա էր նիստին։

Նիստը բոյկոտել էին «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները։ Երկու ուժերի քաղաքապետի թեկնածուներն էլ նշել էին, որ միայն նիստը բոյկոտելով է հնարավոր կանխել ՔՊ-ի թեկնածուի ընտրությունը։

32 կողմ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետ ընտրվեց առաջադրված և գրանցված միակ թեկկնածուն՝ Տիգրան Ավինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել