Արդար դատաքննության իրավունքի վիճակը Հայաստանում բավարար գնահատել չի կարելի. Արտակ Զեյնալյան
 |1lurer.am|
13:17 - 27 հունիսի, 2022

Արդար դատաքննության իրավունքի վիճակը Հայաստանում բավարար գնահատել չի կարելի. Արտակ Զեյնալյան |1lurer.am|

1lurer.am: Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու առաջադրված Արտակ Զեյնալյանը 2020 թվականից առ այսօր աշխատում է որպես անհատ ձեռնարկատեր, իրավաբան:

Զեյնալյանը նաև «Ադրբեջանի կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգողն է:

2017 թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2018-2019 թվականներին Զեյնալյանը ՀՀ արդարադատության նախարարն էր:

Ազգային ժողովում Արտակ Զեյնալյանն ընդգծեց Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման կարևորությունը:

«Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծումը նաև Սահմանադրական դատարանի որոշումների իրավական դիրքորոշումների իրականացումն է»,- ասաց Զեյնալյանը:

Զեյնալյանը, խոսելով դատական ոլորտի մասին, նշեց, որ արդար դատաքննության իրավունքի վիճակը Հայաստանում բավարար գնահատել չի կարելի:

«Արդար դատաքննության իրավունքի մի շարք բաղադրատարրեր, այդ թվում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, Հայաստանում ապահովված չէ կամ բավարար վիճակում չէ»,- ասաց նա:

Զեյնալյանը հարկ համարեց պատգամավորներին հայտնել, որ հավասարապես պատրաստ է և իրեն իրացված է տեսնում ինչպես Վճռաբեկ դատարանի դատավորի, այնպես էլ ՍԴ դատավորի պաշտոնում:

«Պայմանավորված իրերի այս դասավորությամբ՝ այն, որ ես նաև առաջադրվել եմ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, անորոշ լինելով ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվելու հանգամանքը, ուզում եմ իմ գործընկերներին և եղբորս՝ Նարեկին ասել, որ ազատ եք, կաշկանդված չեք այն հանգամանքով, որ քվեաթերթիկում իմ անունը լինելու է, նկատի ունենալով, որ ես ավելի շատ ինձ տեսնում եմ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում»,- ասաց Զեյնալյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել