Վարչապետն արժևորեց ԵԱՏՄ-ում կարևոր դեղամիջոցների ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը

 |armenpress.am|
12:34 - 19 նոյեմբերի, 2021

Վարչապետն արժևորեց ԵԱՏՄ-ում կարևոր դեղամիջոցների ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսային համավարակի ֆոնին կարևորեց ԵԱՏՄ անդամ պետություններում ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցների ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը։

ԵԱՏՄ նիստում իր ելույթում վարչապետը նշեց, որ ծանր համաճարակաբանական իրավիճակի և առողջապահական համակարգերի վրա մեծ ծանրաբեռնվածության հետևանքները վեր հանեցին խնդիրների արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում՝ դեղագործական ոլորտում:

«Այս համատեքստում կարծում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում Միության անդամ պետությունները ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով ապահովման մակարդակի բարձրացմանը միտված գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը թույլ կտա ձևավորել դրանց արտադրության ողջ ցիկլը և բարձրացնել մեր պետությունների ինքնաբավության մակարդակը»,- ասաց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել