factor.am: Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրներն Իրանի հետ ստորագրել են լայնածավալ ազատ առևտրի համաձայնագիր, որը պետք է փոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ստորագրումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում։ Փաստաթուղթը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալիաբադին։
Համաձայնագրին հավանություն են տվել նաև Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը կնքվել էր 2018 թվականի մայիսի 17-ին, ուժի մեջ մտել՝ 2019 թվականի հոկտեմբերի 27-ին
comment.count (0)