Ռուսաստանի կառավարությունը ժամանակավոր արգելում է կոշտ ցորենի արտահանումը |lragir.am|
10:31 - 12 դեկտեմբերի, 2023

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավոր արգելում է կոշտ ցորենի արտահանումը |lragir.am|

lragir.am: Ռուսաստանի կառավարությունը ժամանակավոր արգելում է կոշտ ցորենի արտահանումը։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակում է մտցնում երկրից կոշտ ցորենի արտահանման վրա։ Այս մասին հրամանը ստորագրվել է։ Որոշումն ուղղված է պարենային անվտանգության ապահովմանը և կնպաստի ներքին շուկայում կոշտ ցորենի արտադրանքի գների կայուն վիճակի պահպանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ժամանակավոր սահմանափակումն ուժի մեջ է մտնում կառավարության հրամանի հրապարակման պահից և կգործի մինչև 2024 թվականի մայիսի 31-ը։

Միաժամանակ նախատեսված են մի շարք բացառություններ. Դրանք ներառում են կոշտ ցորենի արտահանումը միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու համար և միջազգային միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում, դրա արտահանումը Ռուսաստանի տարածքից Աբխազիա և Հարավային Օսիա:

Կոշտ ցորենը թույլատրվում է արտահանել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղրղզստան և Ղազախստան՝ կառավարության որոշմամբ սահմանված քվոտաների շրջանակներում՝ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլտվության դեպքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել