ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո 22 փաստաթուղթ է ստորագրվել

 |factor.am|
18:23 - 26 դեկտեմբերի, 2023

ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո 22 փաստաթուղթ է ստորագրվել |factor.am|

factor.am: Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների ղեկավարները հավանության են արժանացրել մինչև 2045 թվականը տնտեսական գործընթացների զարգացման մասին հռչակագիրը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ, ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել մտքերի փոխանակում գործունեության կարևոր ասպեկտների վերաբերյալ, նախանշվել են ինտեգրացիոն համագործակցության խորացման ռազմավարական հեռանկարները։

«Մասնավորապես, քննարկվել է ԵՏՄ-ում մինչև 2030 թվականը, նաև մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագիր ընդունելու հարցը։ Այս գաղափարը հավանության է արժանացել, ԵՏՄ Բարձրագույն խորհրդի բոլոր անդամները համաձայնել են հաստատել հռչակագիրը։ Համապատասխան որոշումը մենք կձևակերպենք մեր հանդիպման արդյունքների հիման վրա»,- ասել է Պուտինը՝ բացելով ընդլայնված կազմով հանդիպումը։

Նա ընդգծել է, որ հռչակագիրը նոր ծրագրային փաստաթուղթ է, որը նախատեսում է առանցքային ոլորտներում համատեղ ջանքերն ավելացնելու քայլերը և նախանշում համագործակցության լրացուցիչ ոլորտներ, ինչպիսիք են կլիմայի օրակարգը, բժշկությունը, զբոսաշրջությունը և մի շարք այլ ոլորտներ։ Բացի հռչակագրից՝ հանդիպման շրջանակում ստորագրվել է ևս 21 փաստաթուղթ։ Դրանք ներառում են արձանագրություններ, հրամաններ և որոշումներ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել