1lurer.am: Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացվել է Արտակ Մանուկյանի թեկնածությունը:
Հարցը քննարկվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Մասնագիտական փորձառությունն ու կոմպետենտությունը, որը ես ունեմ, հիմք է տալիս ենթադրել, որ կկարողանամ նպաստել արդեն իսկ կայացած ինստիտուտի հետագա շարունակական կատարելագործմանը»,- ասաց Մանուկյանը:
Արտակ Մանուկյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 4 կողմ, 1 դեմ:
comment.count (0)