Կապիտալ ծախսերի իրականացումը կարևոր է կայուն և երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից. Մանուկյան
12:12 - 31 հունվարի, 2021

Կապիտալ ծախսերի իրականացումը կարևոր է կայուն և երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից. Մանուկյան

«Կայուն և երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի կապիտալ ծախսերի իրականացումը։ Սա եղել և մնում է Հայաստանի համար խրոնիկ խնդիր։ Պատճառները բազմազան են, պլանավորման մասով կարողությունների առումով թերություններից սկսած, մասնակիցների ու գնումների համակարգի ներդաշնակության պակասով ավարտած»,- հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում։ 

«Գաղտնիք բացահայտած չեմ լինի, որ ասեմ, որ հեղափոխությունից հետո կատարված ծախսերի ընդունում-հանձնումը տեղի է ունենում շատ ավելի քիչ կոռուպցիոն ռիսկերով, քան մինչ հեղափոխություն։ Սա բերել էր նաև կատարողականի որոշակի հավելյալ դանդաղման։ 2020-ի բյուջեի կատարման օպերատիվ ընթացքը դիտարկելիս մտավախություն կար, որ կապիտալ ծախսերի կատարողականը կրկին ցածր կլինի 80%-ից։ Այնուհանդերձ 2020թ կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է 84.8%: Կապիտալ ծախսերի մասով գերակայությունների փոփոխությանը զուգընթաց կատարողականների ծավալը ևս պետք է էականորեն բարելավել։
Հ․Գ․ Ի դեպ կապիտալ ծախսերի մասով ընդլայնողական քաղաքականությունը, որպես COVID-ով պայմանավորված տնտեսության հավելյալ աշխուժացման մոտեցում են առաջարկում գրեթե բոլոր կառույցները և տնտեսագետները»,- գրել է նա։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել