Վրաստանի իշխանությունը հայտնել է, որ երկրի ընդդիմությունը ծրագրում է պետական   հեղաշրջում իրականացնել |1lurer.am|
15:49 - 30 մայիսի, 2022

Վրաստանի իշխանությունը հայտնել է, որ երկրի ընդդիմությունը ծրագրում է պետական հեղաշրջում իրականացնել |1lurer.am|

1lurer.am: Վրացական ընդդիմությունը ծրագրում է հունիսի վերջին պետական ​​հեղաշրջում իրականացնել, եթե երկիրը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստանա, ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» նախապատրաստում  է իշխանության տապալում՝ հայտնում է Radiosputnik-ը։

«Ընդդիմության հաշվարկներով՝ հունիսի վերջին Վրաստանը, ի տարբերություն Մոլդովայի և Ուկրաինայի, չպետք է ստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, ինչն էլ կհանգեցնի «Ազգային շարժման» և նրանց արբանյակների կազմակերպած ժողովրդական անկարգությունների և պետական ​​հեղաշրջման»,- հայտարարել է Կոբախիձեն:

«Վրացական երազանքի» ղեկավարը կարծում է, որ ԵՄ-ն պատճառ չունի մերժելու Վրաստանին՝ Միության անդամի թեկնածուի կարգավիճակի հարցում։ Կուսակցության գործիչը հավելել է, որ մի շարք ցուցանիշներով երկիրն առաջ է անցել Ուկրաինայից և Մոլդովայից, որոնք նույնպես Եվրամիությանն անդամակցելու հայտ են ներկայացրել։

«Վրաստանն արդեն կատարել է ասոցացման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների 45 տոկոսը, ինչն աննախադեպ արդյունք է։ Ըստ այդ տվյալների՝ Վրաստանն առաջ է անցել ոչ միայն Ուկրաինայից և Մոլդովայից, այլև մի քանի երկրից, որոնք արդեն ունեն թեկնածուի կարգավիճակ»,- հավելել է Կոբախիձեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել