Ժոնաթան Լաքոտ

Այո, ռազմագերիների մահապատիժը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և ռազմական հանցագործություն է. Եվրոպայի և արտաքին գործերի նախարար
 |aravot.am|

Այո, ռազմագերիների մահապատիժը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և ռազմական հանցագործություն է. Եվրոպայի և արտաքին գործերի նախարար |aravot.am|

aravot.am: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը ներկայացրել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի՝ Քեթրին Քոլոննայի պատասխանը Ազգային ժողովում կառավարությանը ուղղված հարցին։ «Տիկին Կոնգրեսական, Ես հասկանում եմ ձեր վրդովմունքը և կիսում եմ այն, ինչպես բոլորն այստեղ՝ այս պալատում, լինեն նրանք ազգային ներկայացուցիչներ, թե կառավարության անդամներ: Այո, ռազմագերիների մահապատիժը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և ռազմական հանցագործություն է։ Նման դեպքերում անպատժելիություն լինել չի կարող։ Ֆրանսիան համերաշխ է հայ ժողովրդի հետ. Կրկին կասեմ առանց վարանելու։ Ուստի Ֆրանսիան կոչ արեց անհապաղ սկսել անաչառ և անկախ հետաքննություն՝ բացահայտելու այս արարքների մեղավորներին և ապահովելու, որ նրանք պատասխանատվության ենթարկվեն: Եվ այստեղ նույնպես ուզում եմ պարզաբանել, որ կոչ է արվել ազատ արձակել դեռևս կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին։ Եվ այսօր ես թարմացնում եմ այս կոչը։ Հակամարտության հիմքում Ադրբեջանի վերջին զինված ներխուժումները Հայաստան, չափազանց լուրջ են: Հանրապետության նախագահն անմիջապես կապ է հաստատել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հետ քաշվել Ադրբեջանի դիրքերից։ Ես էլ նույնն արեցի։ Մենք միացել ենք նաև Անվտանգության խորհրդին, որը երկու նիստ է անցկացրել սեպտեմբերի 15-ին և 16-ին։ Այս իրադարձությունները, որոնք տեղի ունեցան միջազգայնորեն ճանաչված Հայաստանի սուվերեն տարածքում, բացահայտեցին նաև, շեշտում եմ, Ռուսաստանի՝ դատավորի դեր խաղալու անկարողությունը։ Ֆրանսիան կշարունակի գործել այս ճգնաժամի խաղաղ և բանակցային լուծման համար՝ ներառյալ ԵԱՀԿ առաքելության, Անվտանգության կազմակերպության և Եվրոպայում Փաստահավաք համագործակցության օպերացիայի իրականացման միջոցով (այս պահին դա մեր ջանքերի առանցքն է):
10:53 - 05 հոկտեմբերի, 2022
Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են. Ժոնաթան Լաքոտ
 |1lurer.am|

Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են. Ժոնաթան Լաքոտ |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտն Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին: Նա մեջբերել է Ադոլֆ Հիտլերի հայտնի խոսքերը. «Ո՞վ է հիմա հիշում հայերի Ցեղասպանությունը», ապա դրան հակադարձել է Էդգար Հիլզենրատի խոսքերով. «Դրա մասին պետք է իմանան բոլորը, այլապես ինչպե՞ս հանարավոր կլինի կանխել հետագա ցեղասպանությունները»: Ֆրանսիացի դիվանագետը մեջբերել է նաև Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից հետո Ռաֆայել Լեմկինի արտահայտած միտքը. «Ինչո՞ ւ են դատապարտում մարդուն. մի՞թե մեկ միլիոն մարդու սպանությունն ավելի փոքր հանցանք է, քան մեկ մարդունը»: Եզրափակելով՝ Լաքոտը հավելել է, որ վերոնշյալ մտքերն արտահայտում են այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունը փաստ է բոլոր նրանց համար, ովքեր հիշում են այն, և անգամ նրանց համար, ովքեր հերքում են ճշմարտությունը: «Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են: Մարդկանց այսօր էլ նախկինի պես սպառնում են ցեղասպանությամբ: Եկեք լինենք հիշատակի, ճշմարտության ու արդարության լուսավոր կողմում»,-գրել է Լաքոտը: 
11:24 - 24 ապրիլի, 2022
ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ վարչապետի բնորոշմամբ՝ պարոն Լաքոթի պաշտոնավարումն ընթացել է Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ու իրադարձություններով լեցուն ժամանակաշրջանում: «Այդ ժամանակաշրջանը ոչ միայն բացասական ազդեցություն չի ունեցել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների վրա, այլև երկկողմ փոխգործակցությունը դարձել է առավել սերտ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը  հավելել է, որ երկու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու համար առկա են լայն հնարավորություններ: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները շահագրգիռ են զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը, ինչը հիմնված է հայ և ֆրանսիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա: Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է Ֆրանսիայի կարևոր դերը որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ պետություն: Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարվա ընթացքում համավարակով, ինչպես նաև՝ պատերազմով պայմանավորված դժվարությունները հնարավորություն չեն տվել մեր երկրին կազմակերպության շրջանակում գործել ակտիվ: Մեկտեղ, վստահություն է հայտնել, որ առաջիկայում կազմակերպության շրջանակում համագործակցությունը կդառնա առավել արդյունավետ և սերտ: «Այս բոլոր դժվարությունները չեն մթագնել մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ, և դրանում պետք է ընդգծել Ձեր անձնական ներդրումը: Մենք Ձեզ ընկալելու ենք որպես Հայաստանի բարեկամ և ուրախ կլինենք հետագայում ևս Ձեզ տեսնել մեր երկրում»,- ասել է վարչապետը՝ Ժոնաթան Լաքոթին մաղթելով հաջողություններ: Դեսպան Լաքոթը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականների համար և նշել, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածը Հայաստանի համար նշանավորվել է և ծանր, և երջանիկ պահերով: «Հուզիչ հիշողություններ ունեմ Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունից: Երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է, ու հայ ժողովուրդը կարող է դրանով հպարտ լինել»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ Ֆրանսիան շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ներդրումների, կրթության, առողջապահության և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի ընթացքին և հետագա աշխատանքներին:        
16:02 - 07 սեպտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանն ու Ժոնաթան Լաքոթը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Արարատ Միրզոյանն ու Ժոնաթան Լաքոթը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններն ու ամենաբարձր մակարդակում առկա սերտ երկխոսությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխգործակցությանը երկկողմ և բազմակողմ հարթակներում, ինչպես նաև դրա ամրապնդման և ընդլայնման հեռանկարներին: Այս համատեքստում կարևորվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Արարատ Միրզոյանն ու Ժոնաթան Լաքոթը մանրամասն քննարկել են Արցախում տիրող իրավիճակը՝ ընդգծելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո:Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել է նաև 2021թ. մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը։Արարատ Միրզոյանը ներդրած ջանքերի և իրականացրած գործունեության համար իր անկեղծ գնահատանքն է արտահայտել Հայաստանում առաքելությունն ավարտող Ժոնաթան Լաքոթին: Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Լաքոթին պարգևատրել է ԱԳՆ առաջին աստիճանի Պատվո մեդալով:
20:47 - 27 օգոստոսի, 2021
Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտվել են. Ժոնաթան Լաքոտին ու Գայանե Մելքոմ Մելքոմյանին ներկայացրին աշխատանքները |armenpress.am|

Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտվել են. Ժոնաթան Լաքոտին ու Գայանե Մելքոմ Մելքոմյանին ներկայացրին աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Էրեբունի հնավայրում Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին ներկայացվեցին 2021 թվականի առաքելության ուսումնասիրությունների արդյունքները: Մելքոմ Մելքոմյանն ու Լաքոտը շրջեցին հնավայրի տարածքում, ծանոթացան կատարված աշխատանքներին, այնուհետև ասուլիսով հանդես եկան: «Այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի կարևոր համագործակցություններից մեկն է: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, լինելով մեր կարևորագույն հուշարձաններից, մեծ ուշադրության է արժանանում մեր կողմից: Ե՛վ այս ծրագրով, և՛ այլ նախաձեռնություններով մենք փորձում ենք խթանել արգելոց-թանգարանի զարգացմանը»,- նշեց Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:   ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն էլ ընդգծեց, որ այս ժառանգությունը բավական կարևոր է Երևանի  և ընդհանուր տարածաշրջանի պատմության համար: «Սա Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրագործվող ժառանգության ոլորտում ընդհանուր մեծ ծրագրերի մաս է կազմում: Ֆրանսիան Հայաստանի հետ սկսելու է ժառանգության պահպանման համագործակցություն, քանի որ հայկական ժառանգությունը վտանգված է: Մենք ցանկանում ենք Հայաստանի կողքին լինել, որպեսզի պահպանենք այդ ժառանգությունն ու արժևորենք»,- նշեց Լաքոտը: Արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն էլ շեշտեց, որ այս հնավայրը շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանի հնագիտության ուսումնասիրության համար: «Այս ուսումնասիրությունների մասին տեղյակ են բազմաթիվ հնագետներ և ամենահեղինակավոր ուրարտագետների կողմից արժանացել են ամենաբարձր գնահատանքին»,- ասաց Բադալյանը:
14:52 - 28 հուլիսի, 2021
Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է Հայաստանին պաշտպանության ոլորտում աջակցելու հնարավորությանը |armenpress.am|

Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է Հայաստանին պաշտպանության ոլորտում աջակցելու հնարավորությանը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները, սակայն նաև պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում: Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: «Ընդհանուր առմամբ մեր նպատակը ոչ թե ապագա ինչ-որ պատերազմի պատրաստվելն է, այլ պատերազմից խուսափելն է, որովհետև, կածում եմ, որ տարածաշրջանում առկա խնդիրները չպետք է ունենան ուժային լուծում`  Ղարաբաղի հարցը, հայ-ադրբեջանական սահմանի հարցը պետք է լուծվեն միայն բանակցային ճանապարհով: Ցանկացած այլընտրանք տանելու է փակուղի»,- ասաց Լաքոթը:  Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան հնարավոր այցին, դեսպանն ասաց, որ իսկապես 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ նա պարտավորվել է վերադառնալ Հայաստան: «Այս պահի դրությամբ ոչ մի հստակ ամսաթիվ չկա: Բայց, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ նախագահ Մակրոնը այց կկատարի այն ժամանակ, երբ այցը օգտակար կլինի տարածաշրջանում քաղաքական գործընթացներին աջակցելու համար: Այդ պահին պարզ կտեսնենք, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև»,- ասաց Լաքոթը՝ անդրադառնալով կողմերի միջև որևէ փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին հարցին:
13:02 - 28 հուլիսի, 2021
Ֆրանսիան մտահոգված է Հայաստանի սահմանային անվտանգության համար. Ժոնաթան Լաքոտ |tert.am|

Ֆրանսիան մտահոգված է Հայաստանի սահմանային անվտանգության համար. Ժոնաթան Լաքոտ |tert.am|

tert.am: «Լիովին տեղյակ եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես,  Գեղարքունիքի մարզում զինված գործողություններ են ընթանում: Մենք մտքով զինվորների հետք ենք և քաջ գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է  ունենում հայ-ադրբեջանական սահմանի վճակի շարունակական վատթարացման համատեքստում»,- հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիսայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի պեղումներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում և ընդգծել, որ մտքով նաև Գեղարքունիքում է: Դեսպանը նշել է, որ այս իրադարձությունները առաջացնում են ֆրանսիայի անհանգստությունը, քանի որ դրանով հրադադարը խախտվում է, ինչի հետևանքով Հայաստանի սահմանների անվտանգային վիճակի վատթարացում է գրանցվում: «ֆրանսիան կոչ է անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացը, բայց միևնույն ժամանակ,  դա պետք է լինի արդար ու չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո»,- շեշտել է  Ժոնաթան Լաքոտը: Ըստ նրա՝ Մինսկի խմբի շրջանակում շփումներ կան ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որպեսզի նախևառաջ սահմանային լարվածության թուլացման ուղղությամբ ներդրում ունենան, իսկ երբ պահը գա  ներդում ունենան նաև քաղաքական գործընթացում: «Այս պահին մեր հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանների վիճակն է:  Բնականաբար, մեր մտքում է և մենք չենք մոռանում 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված  համաձայնագրի որոշ կետերի մասին, որոնց հետ դեռ խնդիրներ կան, մասնավորապես, Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատ արձակման կետն է»,- նշել է դեսպանը:
12:45 - 28 հուլիսի, 2021
Ֆրանսիայի իշխանությունները ամենաբարձր մակարդակով տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ Ժոնաթան Լաքոտ

Ֆրանսիայի իշխանությունները ամենաբարձր մակարդակով տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ Ժոնաթան Լաքոտ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է օրեր առաջ կատարած իր գրառմանը․ «Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում։ «Ֆեյսբուքում այս գրառմամբ երկու բան էի ցանկանում արտահայտել։ Նախևառաջ ցանկանում էի նկարագրել մի իրողություն, որը հետևյալն է։ Երկուշաբթիից երեքշաբթի գիշերը, գիշերը 2-ին բոլորը օնլայն էին, ոչ ոք չէր քնում, բոլորը անհանգստացած էին Երևանում Հայաստանում։ Երկրորդ ուղերձը համերաշխության ուղերձն էր։ Ցանկանում էի ինձ հետևող մարդկանց ասել, որ Ֆրանսիան հետևում է սահմանի իրավիճակին։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ Ֆրանսիայի իշխանությունները ամենաբարձր մակարդակով լիովին տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Երասխը միաժամանակ խորհրդանշական և ռազմավարական վայր է, ռազմավարական, քանի որ Ադրբեջանի հետ Երևանին ամենամոտիկ սահմանն է, իսկ խորհրդանշական, քանի որ սա մի վայր է, որտեղ հանդիպում են 4 պետություններ։ Այս պահին այնտեղ լարվածություն կա, բայց պետք է հուսանք, որ ապագայում Երասխը կարող է կրկին դառնալ խաչմերուկը, որ նա եղել է ժամանակին»։ Անդրադառնալով 44-oրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանի Դաշնության դերին և կարծիքներին, որ ՌԴ-ն չի կատարել իր պարտավորությունները, դեսպանը նշել է, որ պետք է հայացք նետել ներկա իրողություններին․ «Ներկա իրողություններն այնպիսին են, որ Ռուսաստանն ապահովում է Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Եթե ռուսական ուժերը չլինեին, Ղարաբաղում այլևս հայ չէր լինի։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հանգեցրեց մի հրադադարի, որը, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Միևնույն ժամանակ, ութ ամիս անց մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի լուծում բոլոր հարցերը։ Դրա որոշ դրույթներ, մասնավորապես՝ ռազմագերիների ազատման դրույթը, լիովին չեն հարգվում։ Եվ ընդհանուր առմամբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչինչ չի ասում Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։ Այսպիսով, նոյեմբերի 9-ի հայտարարությունը մի փուլ էր, բայց հիմա պետք է ամրապնդել խաղաղությունը, հրադադարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսել քաղաքական գործընթացը»։  Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական ոլորտում հնարավոր համագործակցությանը, Լաքոտը նշել է․ «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։ Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում»։
11:55 - 23 հուլիսի, 2021
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում. Ժոնաթան Լաքոտ |1lurer.am|

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում. Ժոնաթան Լաքոտ |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադարձել է Արցախյան հակամարտությանը: «Կա մի իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Քանի դեռ այդ կարգավիճակը որոշված չէ, ո՛չ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, ո՛չ Երևանում Ֆրանսիայի դեսպանը չեն կարող այցելել Ղարաբաղ։ Բաքվում իմ գործընկերը չի այցելում Շուշի, ինչպես ես չեմ այցելում Ստեփանակերտ։ Եվ սա մի դիրքորոշում է, որը կիրառվել է Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից։ Մինչդեռ Ֆրանսիան կողմնակից է Ղարաբաղում միջազգային ավելի լայն ներկայության։ Այժմ միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է այնտեղ ներկա և կատարում է գերազանց աշխատանք։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի գործակալությունները նույնպես կոչված են ներկա լինելու Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նա։ Ըստ դեսպանի՝ հակամարտության արդյունքում մի շարք հարցեր բաց են մնացել։ Նա մասնավորապես շեշտել է ռազմագերիների խնդիրը: «Ռազմագերիները, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում։ Մի քանի հարյուր կիլոմետրանոց նոր սահմանը, որն այսուհետ գոյություն ունի երկու երկրների միջև։ Եվ ընդհանուր առմամբ բուն Ղարաբաղի հարցը։ Տեսնում ենք, որ այս հարցերը լուծված չեն։ Ուստի, կողմնակից ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվի քաղաքական գործընթաց։ Մի գործընթաց, որը Մինսկի խմբի համանախագահները կոչված են ուղեկցելու։ Հայաստանի և տարածաշրջանի համար անվտանգության լավագույն երաշխիքն այս տարբեր կետերի բանակցային ճանապարհով լուծումն է։ Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս հարցերի շուրջ խոսելու համար բոլոր կողմերի կողմից ճանաչված միակ մարմինն է»,- ասել է Լաքոտը։ Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին:  «Կարծում եմ` պետք է վանել «միջանցք» արտահայտությունը։ «Միջանցքները» շատ վատ հիշողություն են թողել դիվանագիտության պատմության մեջ, ինչպես, օրինակ, Դանցիգի միջանցքը։ Մենք կարծում ենք, որ պետք է աշխատել հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև և որը նախատեսում է տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև հաղորդակցության տարածաշրջանային ուղիների վերականգնում։ Ֆրանսիայի լիովին պատրաստ է աշխատել տարածաշրջանի երկրների հետ՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների գործարկման ուղղությամբ»,- ասել է նա:
11:39 - 23 հուլիսի, 2021
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դեսպանին Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ և նշել, որ երկու դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Ֆրանսիայի, այլև ողջ ժամանակակից մարդկության համար: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում աշխարհում ձևավորվեցին նոր հարաբերություններ: «Ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակի վրա: Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը մեր երկիր, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նախագահ Մակրոնի հետ գտնվում է մշտական կապի մեջ: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և տարածաշրջանում կայունության ամրապնդման գործում: Դեսպան Լաքոթը շնորհակալություն է հայտնել շնորհավորական խոսքերի համար՝ հավելելով, որ 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը ևս ժողովրդավարական արժեքների ամրապնդման նոր իրողություններ ստեղծեց Հայաստանում: Դեսպանը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատարին և ՀՀ քաղաքացիներին՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ և նշել, որ այդ ընտրություններով Հայաստանը հղեց ամուր ժողովրդավարական ուղերձ և միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ համագործակցության, նոր ուղի բացեց: Ժոնաթան Լաքոթը հավելել է, որ ակտիվ աշխատանքեր են տարվում Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ, ինչը կարող է մեծ ազդակ հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը: Դեսպանն ընդգծել է, որ ֆրանսիական կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, կրթության և այլ ոլորտներում: Նիկոլ Փաշինյանը և Ժոնաթան Լաքոթն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են տեղի ունեցող գործընթացներին և ֆրանսիական կողմը շարունակելու է հետևողական ջանքերը՝ ի նպաստ կայունության, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության և բանակցությունների վերականգնման: Դեսպանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ և այն հնարավոր կլինի միայն ԼՂ վերրջնական կարգավիճակի հստակեցումից հետո: Միաժամանակ, դեսպան Լաքոթն իր ցավակցություններն է հայտնել Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված կրակից հայ զինծառայողի մահվան կապակցությամբ և անթույլատրելի համար նման գործողություններն ու հրադադարի ռեժիմի խախտումները: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում անկայունություն հրահրելու համար, ինչի վկայությունն են այնտեղից ամենաբարձր մակարդակով հնչող շարունակական ագրեսիվ հռետորաբանությամբ հայտարարությունները: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է տեղի ունեցող գործողություններին միջազգային հանրության կողմից համարժեք արձագանքը և անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը:
19:04 - 14 հուլիսի, 2021
Իր պատմությունը հազարամյակներով չափող Հայաստանին մաղթում եմ վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ. Լաքոթ

Իր պատմությունը հազարամյակներով չափող Հայաստանին մաղթում եմ վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ. Լաքոթ

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքի իր էջում հայերեն գրառում է կատարել՝ շնորհավորելով Հայաստանի Առաջին Հանրապետության 103-րդ տարեդարձի կապակցությամբ:    «Այս մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ: Մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ: Մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա: Մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրն իրենց երեխաներին նվիրելու համար։   Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ»,- գրել է Լաքոթը:  
09:58 - 28 մայիսի, 2021
ՀՀ նախագահն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ Բաքվի ոտնձգություններին

ՀՀ նախագահն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ Բաքվի ոտնձգություններին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանի սահմանային իրավիճակին, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ կատարվող ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի խնդրին: Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ:    
19:10 - 25 մայիսի, 2021
Ջոնաթան Լաքոթը վերահաստատել է Ֆրանսիայի կողմից համագործակցության պատրաստակամությունը․ Մկրտչյանն ու Լաքոտը հանդիպել են

Ջոնաթան Լաքոթը վերահաստատել է Ֆրանսիայի կողմից համագործակցության պատրաստակամությունը․ Մկրտչյանն ու Լաքոտը հանդիպել են

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի հետ։ Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ ընդգծելով կորոնավիրուսային համավարակի, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և այս պահին Ֆրանսիայի Հանրապետության կողմից տրամադրված աջակցության կարևորությունը, իրադարձություններին արագ արձագանքը և սատարելու պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առաջնահերթություններ՝ սոցիալական բնակարանաշինության, աշխատանքի և զբաղվածության ոլորտում բարեփոխումների իրականացման, հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման վերաբերյալ։ Այս համատեքստում կարևորվել է ֆրանսիական փորձի ուսումնասիրությունը և, ըստ անհրաժեշտության, դրա ներդրումը։ «Սոցիալական պաշտպանության ոլորտում այժմ առաջնահերթ ենք համարում սոցիալական բնակարանաշինությանն ուղղված ծրագրերի իրականացումը․ այս պահին ռազմավարության մշակման փուլում ենք։ Պատրաստ ենք և ուրախ կլինենք համագործակցել, ուսումնասիրել ֆրանսիական փորձը՝ Հայաստանում այս ծրագրի արդյունավետ և հասցեական ներդրման համար»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։ Վերջինս ներկայացրել է նաև արցախահայության աջակցության ծրագրերը, անդրադարձել ոլորտային մի շարք առաջնահերթությունների, այդ թվում՝ մասնագիտական կողմնորոշման ինստիտուտի զարգացման անհրաժեշտությանը, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ևս մեկ անգամ վերահաստատել է Ֆրանսիայի կառավարության կողմից հետագա համագործակցության պատրաստակամությունը։ «Երկու երկրների համագործակցության արդյունքում իրականացվել են մի շարք ծրագրեր․ընթացք կտրվեն նաև այս պահի առաջնահերթություններին։ Համակարծիք ենք, որ սոցիալական պաշտպանության ոլորտում ներկայիս կարիքներին համապատասխան երկարաժամկետ լուծման տարբերակներից մեկը սոցիալական բնակարաշինության ծրագրին ընթացք տալն է, որը հնարավորություն կտա բնակության վայրը կորցրած քաղաքացիներին բնակարանով ապահովել»,- նշել է Ջ․ Լաքոթը։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախարարության կողմից իրականացվող կարողությունների և կայուն զարգացման ծրագրերին։ Կողմերը նախանշել են հետագա համագործակցության հնարավոր տարբերակները, պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնականում ընթացք տալ քննարկված ծրագրերին՝ համագործակցության շրջանակում ընդգրկելով նաև ֆրանսիական պետական և համայնքային կառույցների, մասնավոր ընկերությունների։
20:32 - 19 մայիսի, 2021
ԼՂ հարցում բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան |armenpress.am|

ԼՂ հարցում բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում`Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն։ Այս մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցին: «Հանրապետության նախագահը երկուշաբթի՝ ապրիլի 26-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահ Մակրոնն ընդգծել է գերիների, մարդասիրական աջակցության և ժառանգության պահպանման հարցերում կոնկրետ առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը: Երկու նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում` իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն»,- նշել է Լաքոտը: Դեսպանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է, ինչպես այդ մասին նշվել է նրանց ապրիլի 13-ի հայտարարությունում: Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանն ի վերջո վերադարձնի Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, դադարեցնելով մարդու իրավունքների խախտումները, Ջոնաթան Լաքոտը նշել է, որ համանախագահների վերջին հայտարարությունում կոչ էր արվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին: «Ապրիլի 13-ի իրենց հայտարարության մեջ համանախագահները կոչ են արել միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ազատել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց: Ապրիլի 24-ին պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Ֆրանսիայի դեսպանությունում ընդունեց գերիների ընտանիքներին»,- հայտնել է դեսպանը: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն անդրադարձել է նաև Բաքվում բացված, այսպես կոչված, «Հաղթանակի պուրակին», որտեղ ներկայացված են պատերազմի ընթացքում, որպես ռազմական ավար վերցված հայկական զինտեխնիկան և հայ զինվորների տեսքով մոմե մանեկեններ, հիշեցնելով իր այն հայտարարությունը, որ պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ, և այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է:
09:33 - 04 մայիսի, 2021
Տավուշի մարզպետը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքներին աջակցելու հարցը

Տավուշի մարզպետը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքներին աջակցելու հարցը

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորին գերազանցություն պարոն Ջոնաթան Լաքոտին և նրա ղեկավարած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել բարեկամ երկրին հայ ժողովրդի կողքին լինելու և աջակցելու համար, իր պատրաստակամությունը հայտնել՝ մարզի հետ համագործակցությունն էլ ավելի առարկայական դարձնելու ու զարգացնելու։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում նաև Արցախյան 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքներին աջակցելու հարցը։ Կարևորվել է համագործակցության զարգացումը ապակենտրոնացված համագործակցության, կրթության, գյուղատնտեսության և էկոտուրիզմի զարգացման ոլորտներում։ Անդրադարձ է եղել Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի հետ գյուղատնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին, մասնավորապես, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից ստեղծված ՀիմնաՏավուշ զարգացման հիմնադրամի գործունեությանը։ Մարզպետի ուղեկցությամբ Ֆրանսիայի դեսպանն այցելել է նաև Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց, որտեղ սկսած 2015-2016 ուստարվանից ֆրանսերենն ուսումնասիրվում է խորացված եղանակով։
17:04 - 21 ապրիլի, 2021
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

2021 թվականի ապրիլի 15-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։ Ողջունելով հյուրին՝ Արման Դիլանյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մակարդակը և ընդգծել է, որ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կարևորագույն միջազգային գործընկերից մեկը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Լաքոտը պատրաստակամություն է հայտնել հայ-ֆրանսիական երկկողմ իրավական հարաբերությունների շարունակական ամրապնդմանը ու միջդատարանական հետագա փոխգործակցության զարգացմանն աջակցելու հարցում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են իրավունքի գերակայության և սահմանադրական արդարադատության ոլորտներում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը վերաբերվող հարցեր: Երկուստեք կարևորվել է Հայաստանի սահմանադրական դատարանի և Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի միջև բարեկամական կապերի հետագա զարգացումը և ամրապնդումը:
19:57 - 16 ապրիլի, 2021