Չինաստանը`ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարի հաղթող |armenpress.am|
19:46 - 10 մայիսի, 2020

Չինաստանը`ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարի հաղթող |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի շախմատի հավաքականը հաղթեց առաջին անգամ անցկացվող ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում:

Եզրափակիչում Չինաստանի ընտրանին մրցեց ԱՄՆ թիմի հետ: Թեպետ մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով` 2:2, սակայն Չինաստանի հավաքականը հռչակվեց մրցաշարի հաղթող, քանի որ կարևորագույն պարտիաներում չինացիները հաղթել են համապատասխան խաղատախտակների վրա:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Եվրոպայի հավաքականը, որի կազմում մրցաշարին մասնակցում էր հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը գրավել է միայն երրորդ տեղը:

ՖԻԴԵ-ն առաջին անգամ է անցկացնում «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարը: Եվրոպայի թիմի կազմումհանդես են գալիս նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը: Թիմի ավագըաշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովն է: Մրցաշարին մասնակցում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի և աշխարհի թիմերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել