COVID-ի հայկական արտադրության թեստերն արդեն կիրառվում են․ ԱՆ խոսնակ |factor.am|
13:47 - 09 սեպտեմբերի, 2020

COVID-ի հայկական արտադրության թեստերն արդեն կիրառվում են․ ԱՆ խոսնակ |factor.am|

factor.am: Նոր կորոնավիրուսն (COVID-19) ախտորոշող հայկական արտադրության թեստերն արդեն կիրառվում են։ Այս մասին փոխանցեց ՀՀ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նրա խոսքով՝ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։ Հավելյալ տեղեկություն ստանալու նպատակով Factor.am-ը կապ հաստատեց Արսեն Առաքելյանի հետ, որը ղեկավարում է COVID-ի հայկական թեստերն արտադրող Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։

Առաքելյանի տեղեկացմամբ՝ արդեն 47 հազար թեստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին է տրամադրվել, ևս 10 հազարն այս շաբաթ կտրամադրվի։ «Օրական 1500-ից մինչև 3000 թեստ ենք արտադրում՝ այն նախնական ծավալով, որը նշել էինք»,- ասաց Արսեն Առաքելյանը։

Հարցին, թե արդյոք թեստերի առաջին խմբաքանակի (100 հազար թեստ) արտադրությունն ավարտի հասցնելուց հետո 2-րդն են սկսելու, Արսեն Առաքելյանը դժվարացավ պատասխանել։ Ըստ նրա՝ ամեն բան կախված է երկրում կորոնավիրուսային իրավիճակից և թվերից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել