Սերժ Թանկյան

«Նրանք մի պահ կդադարեն եւ կբացեն Լաչինի միջանցքը, միայն որպեսզի անեն այն, ինչ 108 տարի առաջ Օսմանյան թուրքերն արել են իմ նախնիներին»․ Սերժ Թանկյան |style.news.am|

«Նրանք մի պահ կդադարեն եւ կբացեն Լաչինի միջանցքը, միայն որպեսզի անեն այն, ինչ 108 տարի առաջ Օսմանյան թուրքերն արել են իմ նախնիներին»․ Սերժ Թանկյան |style.news.am|

Սերժ Թանկյանը շարունակում է ահազանգել Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ բնաջնջման մասին։ Նա իր հետեւորդներին կոչ է արել «բղավել» այս մասին՝ վերջ դնելու համար աշխարհի լռությանը։ «Ադրբեջանը 9 ամիս սովամահ անելուց հետո ահռելի ծրագրված գրոհով հարձակվում է Լեռնային Ղարաբաղի հայերի վրա՝ նպատակ ունենալով էթնիկ զտումներ իրականացնել հայերի պատմական հողերում։ Նրանք մի պահ կդադարեն եւ կբացեն Լաչինի միջանցքը, միայն որպեսզի անեն այն, ինչ 108 տարի առաջ Օսմանյան թուրքերն արել են իմ նախնիներին։ Նրանք, ովքեր կմնան, կձերբակալվեն կամ կսպանվեն։ Իսկ միջազգային հանրությունը՝ առանց Ռուսաստանի, որը նրանց կանաչ լույս տվեց, թեեւ վրդովված, ոչ մի քայլ չի ձեռնարկել, ինչպես 108 տարի առաջ։ #Neveragain-ը (այլեւս երբեք) չպետք է կիրառվի իմ ժողովրդի վրա։ Խնդրում եմ քայլեր ձեռնարկեք, ցույց տվեք ձեր ղեկավարներին, որ դուք վրդովված եք։ Տեղեկացրեք մյուսներին՝ ընդդիմացեք, բղավեք, որպեսզի վերջ դնեք աշխարհի անտարբերությանը»,- գրել է ռոք երաժիշտը։  
11:47 - 20 սեպտեմբերի, 2023
Սերժ Թանկյանն ու Արտակ Բեգլարյանը BBC-ի եթերում ներկայացրել են շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
 |armenpress.am|

Սերժ Թանկյանն ու Արտակ Բեգլարյանը BBC-ի եթերում ներկայացրել են շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը տեսակապի միջոցով հարցազրույց են տվել BBC հեռուստաալիքին։ Բանախոսներն հանգամանորեն անդրադարձել են Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Ադրբեջանի ապօրինի գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Թանկյանը մասնավորապես նշել է, որ ադրբեջանցիները կարողանում են կաշառել ամերիկացի ու եվրոպացի պատգամավորներին՝ իրենց նպատակին հասնելու համար, և այդ ճանապարհին օգտագործում են նաև ադրբեջանական նավթի մատակարարումների հանգամանքը։ Նրա գնահատմամբ՝ արցախյան հիմնախնդիրը, ցավոք, հայտնվել է աշխարհաքաղաքական հորձանուտում, մինչդեռ 120 հազար արցախցիներ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, գտնվում են սովահարության եզրին, քանի որ Արցախի շրջափակումը շարունակվում է շուրջ 9 ամիս։  «Ամբողջ աշխարհը Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, երկու միջազգային հեղինակավոր դատական ատյաններ նույնպես այդ առթիվ կայացրել են որոշումներ, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է անտեսել այդ ամենը։ Հարցն այն է, թե այժմ մենք բոլորս գործելու ե՞նք, թե պատրաստվում ենք հանդուրժել արցախահայերի ցեղասպանությունը, որը կարող է տեղի ունենալ 21-րդ դարում»,- ասել է Թանկյանը։ Նա հիշեցրել է, որ 2020 թվականին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, իսկ պատերազմից հետո, երբ կնքվեց զինադադար, Արցախը Հայաստանին միացնող Լաչինի միջանցքը բաց մնաց հումանիտար բեռների ու մարդկանց տեղաշարժի համար, սակայն ինն ամիս առաջ Ադրբեջանն ապօրինաբար փակեց այդ կյանքի ճանապարհը։ Արտակ Բեգլարյանն իր հերթին նույնպես պնդել է, որ արցախյան հիմնախնդիրն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, և այն պահից, երբ հակամարտությունը սրվել է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, արցախցիները դարձել են նաև այդ հակամարտության զոհը։ «Միջազգային հանրության ուշադրությունը գլխավորապես սևեռված է ուկրաինական ճգնաժամի վրա։ Թուրքիան և Ադրբեջանը որոշակի կապեր ունեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ, այդ պատճառով էլ միջազգային հանրությունը, դժբախտաբար, չի կարողանում արդյունավետորեն գործել Լեռնային Ղարաբաղում և կանխարգելել հնարավոր ցեղասպանությունը»,- ասել է Բեգլարյանը։ Նախկին պետնախարարի դիտարկմամբ՝ Լեռնային Ղարաբաղը միակ տեղն է, որն ամբողջովին հայտնվել է մեկուսացման մեջ, քանի որ միջազգային կառույցները, նույնիսկ հումանիտար կազմակերպությունները չեն կարողանում մուտք գործել ԼՂՀ տարածք, անգամ ՄԱԿ-ն է զրկված այդ հնարավորությունից։ «Ադրբեջանը շրջափակել է ոչ միայն արցախահայերին, արգելափակել է ոչ միայն հումանիտար բեռների տեղափոխումն Արցախ, այլ նաև դեմ է, որպեսզի միջազգային դիտորդական խմբերն այցելեն այստեղ։ Նույնիսկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին թույլ չեն տալիս այցելել Լեռնային Ղարաբաղ»,- ասել է Բեգլարյանը՝ հավելելով, որ հունիս 15-ից ադրբեջանական կողմը ԿԽՄԿ-ին ու ռուսաստանցի խաղաղապահներին թույլ չի տալիս ո՛չ սնունդ, ո՛չ էլ դեղորայք տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ «Ադրբեջանը չի խոչընդոտում միայն «Կարմիր խաչի» միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Հայաստան հիվանդների տեղափոխմանը, ոչ ավելին»,- նշել է Բեգլարյանը և ցույց տվել այն մեծ խանութի դատարկ փեղկերը, որտեղից ուղիղ տեսակապ է հաստատվել նրա և BBC-ի միջև։   ԼՂՀ նախկին պետնախարարը ահազանգել է, որ հացի և ալյուրի պաշարները սպառվում են, իսկ ադրբեջանցի զինվորականները շարունակ կրակում են դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիների վրա։ Չկա նաև համապատասխան քանակի վառելիք, որպեսզի շրջաններից այլուր տեղափոխեն Ստեփանակերտ։ Հղի կանանց 90 տոկոսը զրկված է բժշկի այցելելու հնարավորությունից։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:31 - 02 սեպտեմբերի, 2023
Սերժ Թանկյանը Imagine Dragons խմբին կոչ է արել չեղարկել Բաքվում նախատեսված համերգը |hy.armradio.am|

Սերժ Թանկյանը Imagine Dragons խմբին կոչ է արել չեղարկել Բաքվում նախատեսված համերգը |hy.armradio.am|

hy.armradio.am: System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է անում Imagine Dragons խմբին չեղարկել սեպտեմբերի 2-ին Բաքվում նախատեսված համերգը։ «Մի քանի ամիս առաջ իմ ուշադրությանն արժանացավ, որ Imagine Dragons-ը սեպտեմբերի 2-ին Բաքվում Ադրբեջանում համերգ է նախատեսել: Ես վստահ էի, որ նրանք տեղյակ չէին, որ Ադրբեջանի նավթաօլիգարխիկ բռնապետական ռեժիմը Լեռնային Ղարաբաղում սովամահ է անում 120 հազար մարդու, որն այժմ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ցեղասպանություն է անվանում։ Ուստի ներկայացուցիչների միջոցով ես նրանց նամակ ուղարկեցի՝ կոչ անելով վերանայել Ադրբեջանում իրենց համերգի անցկացումը, որպեսզի դա չօգնի արդարացնել բռնապետական ռեժիմի գործողությունները»,- Ինստագրամի գրառման մեջ ասել է Թանկյանը։ «Ոչ մի արձագանք չի եղել։ Ոչ մի պատասխան: Քանի որ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում սրվում է, քանի որ սովամահությունն արդեն գրանցված է, ես ստիպված եմ հանրայնացնել այս նամակը և նրանց արհամարհումը այս հումանիտար աղետի նկատմամբ: Միգուցե նրանք զգում էին, որ օրինական պարտավորություն ունեն համերգ տալու համար, գուցե նրանց պարզապես չի հետաքրքրում: Իմ ամբողջ կյանքում ես եղել եմ ցեղասպանության ճանաչման ջատագովը և միշտ ասել եմ, որ պետք է գին վճարել Ցեղասպանության ռեժիմների կամ ժխտողների համար: Եվս մեկ ցեղասպանություն է սպասվում Ադրբեջանի կողմից, և մինչ դա տեղի է ունենում, նրանք վայելում են ամերիկյան խմբի կատարումները»,- գրել է երաժիշտը: Սերժ Թանկյանը նաև կիսվել է ստորագրահավաքի հղումով, որով մարդիկ կարող են դեմ արտահայտվել Բաքվում Imagine Dragons-ի համերգին։
12:14 - 17 օգոստոսի, 2023
 Իրավական տեսանկյունից Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում․ Սերժ Թանկյան
 |news.am|

Իրավական տեսանկյունից Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում․ Սերժ Թանկյան |news.am|

news.am: Բոլոր ֆաշիստ ադրբեջանցիներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը Ադրբեջան է։ Ձեր մայրաքաղաք Բաքուն պատմական Հայաստան  է։ Այս մասին X (Twitter) իր միկրոբլոգում գրել է հայազգի աշխարհահռչակ ամերիկացի ռոք երաժիշտ, System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։ «Մինչև 1918 թվականը Ադրբեջանը նույնիսկ երկիր չէր, իսկ մինչև 1992 թվականի հունվարը ճանաչված պետություն չէր։ Արցախը ԽՍՀՄ-ից իր անկախությունը հռչակեց 1991թ. Այսպիսով, իրավական տեսանկյունից Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում»,- ասել է Թանկյանը։ «Սա չափազանց կարևոր է Արցախի անկախության իրավունքի հարցը լուծելիս։ Այն երբեք չի եղել Ադրբեջանի անջատողական շրջան։ Այն ինքնավար մարզ էր ռուսական հեգեմոնիայի տակ, քանի դեռ Ստալինը չէր որոշել  այն փոխանցել Ադրբեջանական ԽՍՀ-ին»,- ավելացրել է ռոք երաժիշտը։
15:31 - 13 օգոստոսի, 2023
Էրիկ Էսրայիլյանը, Սերժ Թանկյանը և Քիմ Քարդաշյանը հրապարակումներ են կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ
 |aravot.am|

Էրիկ Էսրայիլյանը, Սերժ Թանկյանը և Քիմ Քարդաշյանը հրապարակումներ են կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ |aravot.am|

aravot.am: Ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանը Facebook-ի իր էջում տարածել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական կարծիքը, որում Արցախում կատարվողը որակվում է որպես ցեղասպանություն: «Խնդրում եմ տարածել: Այս զեկույցը պատկանում է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին: Նա պնդում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է համարել ցեղասպանություն Արցախի/Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։ Ադրբեջանի կառավարությունը նավթի և գազի լծակներ է օգտագործում տարածաշրջանից քրիստոնյա հայ բնակչությանը մաքրելու համար: Կարդացեք և տարածեք զեկույցը»,- գրել է Էսրայիլյանը: Իրենց սոցցանցերի էջերում զեկույցը տարածել են նաև Քիմ Քարդաշյանը և երաժիշտ Սերժ Թանկյանը:
11:41 - 09 օգոստոսի, 2023
«Բոլորն արդեն դատապարտել են դա, սակայն ոչ ոք ոչինչ չի անում». Սերժ Թանկյանը և շոու բիզնեսի այլ աշխարհահռչակ ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են Ադրբեջանին |armenpress.am|

«Բոլորն արդեն դատապարտել են դա, սակայն ոչ ոք ոչինչ չի անում». Սերժ Թանկյանը և շոու բիզնեսի այլ աշխարհահռչակ ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են Ադրբեջանին |armenpress.am|

armenpress.am: «System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ճնշումներին։ Նամակը ստորագրել են նաև շոու բիզնեսի այնպիսի հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Փիթեր Գեբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոփլենդը, Ռոզա Լինը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սեբու Սիմոնյանը և այլք։ Նամակում անդրադարձ է կատարվում Արցախի 7-ամսյա շրջափակմանը, որը սկսվել է 2022 թ․ դեկտեմբերի 12-ից։ «Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այդ ժամանակից ի վեր ապավինում են ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մարդասիրական օգնությանը։ Ադրբեջանցի զինվորներն այժմ արգելափակում են օգնության ավտոշարասյունների ելումուտը, և հումանիտար ճգնաժամը խորանում է: Խանութներում սպառվում են առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները։ Հիվանդանոցներն ունեն դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս։ Փետրվարին ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հանձնարարեց Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհին։ Ադրբեջանը շարունակում է անտեսել այդ որոշումը», - գրված է նամակում։ Սերժ Թանկյանը նաև հարցազրույց է տվել Spin պարբերականին՝ նշելով, որ բոլորն, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարությունը և Եվրոպական միությունը, աջակցում են միջանցքի ապաշրջափակմանը և բազմիցս են այդ թեմայով կոչեր հնչեցրել, սակայն բռնապետական ռեժիմին ուղղված կոչերը մարդկանց չեն օգնի գոյատևել։ «Դրանք պարզապես բառեր են։ Որևէ գործողություն չկա, և խնդիրը հենց դա է։ Բոլորն արդեն դատապարտել են դա, սակայն ոչ ոք ոչինչ չի անում», - ասել է Թանկյանը՝ հավելելով, որ փորձել է կապվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ, որն, օրինակ, կարող էր պարեն մատակարարել ինքնաթիռներով։ Սերժ Թանկյանը նաև ընդունում է, որ խնդիրը բարդանում է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամուր կապերի պատճառով։ Երաժշտի խոսքով՝ Ուկրաինայի մասին ԶԼՄ-ներում կարելի է կարդալ ամեն օր, սակայն շատերը չգիտեն, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում։ Միևնույն ժամանակ Թանկյանը հիշեցնում է, որ Ադրբեջանի բռնապետ ղեկավարը գրավել է նաև բուն Հայաստանի տարածքից որոշ հատվածներ՝ մոտ 150 քառակուսի կմ։ «Մենք՝ որպես միջազգային հանրություն, կեղծավոր ենք, որովհետև չի կարելի մի երկրի հաշվին զոհաբերել մյուսը։ Դա ճիշտ չէ», - նշել է Թանկյանը։
12:18 - 25 հուլիսի, 2023
Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը բոլորին կոչ է արել համախմբվել հանուն Արցախի
 |armenpress.am|

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը բոլորին կոչ է արել համախմբվել հանուն Արցախի |armenpress.am|

armenpress.am: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը: Twitter-ի իր էջում Թանկյանը հրապարակել է օրեր առաջ TYT հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցը, որտեղ նա խոսում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակման մասին: Թանկյանը նշում է, որ մարդասիրական իրավիճակը գնալով վատթարանում է: Ըստ նրա՝ ժամանակն է, որ ԱՄՆ նախագահը և ԱՄՆ իշխանություններն ուղղակի ճնշում գործադրեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա: Facebook սոցիալական ցանցում Թանկյանը շնորհակալություն է հայտնել Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասին և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրեգորյանին, որոնք պաշտոնական գրությամբ դիմել էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով օգնության հասնել Արցախի ժողովրդին:  Instagram-ի, Facebook-ի և Twitter-ի իր էջերում աշխարհահռչակ երաժիշտը կոչ է արել բոլորին իրենց սոցիալական էջերում տարածել Արցախի դրոշը՝ ի նշան արցախահայերի աջակցության, որոնք «Ադրբեջանի բռնապետի կողմից անօրինական շրջափակման պատճառով հայտնվել են հումանիտար աղետի շեմին»: «Մինչ Ադրբեջանի կողմից ցեղասպանական շրջափակումը շարունակվում է 24 օր, Արցախի հայկական Հանրապետությունը և նրա քաղաքացիները զրկված են առաջին անհրաժեշտության պարագաներից և պարենից: Տարածե՛ք այս դրոշը՝ ի աջակցություն Արցախի: Ալիևը և Ադրբեջանի կառավարությունը չեն ցանկանում, որ գոյություն ունենան այս դրոշը և այն ներկայացնող մարդիկ, այնպես որ, տարածե՛ք այն: Տարածե՛ք իրազեկություն, կրթե՛ք, կազմակերպե՛ք և համախմբվե՛ք՝ հանուն Արցախի: Գործողություննե՛ր ձեռնարկեք Ալիևի՝ էթնիկ զտման վերջին ջանքերի դեմ», - նշված է գրառման մեջ:
11:51 - 05 հունվարի, 2023
Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի․ Բրայան Մեյ

Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի․ Բրայան Մեյ

Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն աջակցություն է հայտնել Հայաստանին, ինչպես նաև նշել, որ Հայաստանն Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի:  Իր ինստագրամյան էջում Մեյը տարածել է System of a Down խմբի գրառումը՝ հորդորելով կարդալ այն։ System of a Down-ն իր գրառման մեջ խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին՝ կոչ անելով աջակցել Հայաստանին։ Մեյը նաև հիշեցրել է, որ «Սթարմուս» փառատոնի ժամանակ Հայաստանում ելույթ է ունեցել խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի հետ։ «Ես այստեղ խախտում եմ լռությունս, քանի որ կարծես թե հերթական ողբերգությունն է ծավալվում, և վտանգ կա, ինչպես միշտ է պատահում մեր օրերում, որ լրատվամիջոցները ճշմարտացիորեն չհաղորդեն այդ մասին։ Հայաստանը փոքր երկիր է՝ զուրկ նավթից, գազից կամ զգալի հարստությունից, քրիստոնեության և ժողովրդավարության կղզի է՝ բոլոր կողմերից շրջապատված բռնապետություններով: Դա աշխարհի ամենախաղաղ երկրներից մեկն է, որտեղ իր ողբերգական պատմության պատճառով մեծ տխրություն կա»,- գրել է Queen-ի կիթառահարը։ Նա ակնարկել է Հայոց ցեղասպանության մասին՝ խոսելով «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Կայսրության իրականացրած դաժան էթնիկ զտումներից, որոնք Թուքրիան դեռևս հերքում է»։ «Այսօր Հայաստանին կրկին սպառնում է մի դավադրություն, որի նպատակն է ջնջել նրան աշխարհի երեսից։ Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանը հայ ժողովրդին ահաբեկելու և ապակայունացնելու նպատակով  գնդակոծում էր հայկական սահմանին գտնվող խաղաղ գյուղերը։ Երեք անողոք բռնապետությունների անազնիվ դաշինքի դեմ Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի: Աշխարհը պետք է իմանա այս իրավիճակի մասին։ Խնդրում եմ՝ տարածեք [այս գրառումը]՝ հակազդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից տարածվող կեղծ տեղեկություններին, որոնք տպավորություն են ստեղծում, թե հայրեն ագրեսոր են, ինչպես որ  Ռուսաստանն էր փորձում անմեղ և զարհուրելի բռնությունների ենթարկված ուկրաինացիներին ներկայացնել որպես ագրեսորներ։ Մի աշխարհում, որտեղ գերիշխում է սուտը, մենք բոլորս պետք է բարձրաձայնենք ճշմարտության և արդարության մասին»,- գրել է Մեյը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հարձակվել է Հայաստանի վրա՝ օկուպացնելով հայկական տարածքներ և թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։
09:22 - 19 սեպտեմբերի, 2022
Սա չափազանց կարեւոր քայլ է, բայց ընդամենը մղոն՝ դեպի Թուրքիայի առաջ կանգնած արդարության երկար ճանապարհը․ Սերժ Թանկյան |armtimes.com|

Սա չափազանց կարեւոր քայլ է, բայց ընդամենը մղոն՝ դեպի Թուրքիայի առաջ կանգնած արդարության երկար ճանապարհը․ Սերժ Թանկյան |armtimes.com|

armtimes.com: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ինստագրամի» իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն ու շնորհակալություն հայտնել նրան՝ ցեղասպանությունը պատշաճ կերպով ճանաչելու համար: Նա մասնավորապես գրել է. «Շնորհակալ եմ նախագահ Ջո Բայդենին Հայոց ցեղասպանությունն այսօր պատշաճ կերպով ճանաչելու համար: Սա չափազանց կարեւոր քայլ է, բայց ընդամենը մղոն դեպի Թուրքիայի առաջ կանգնած արդարության երկար ճանապարհը եւ դրա՝ նույնը կրկնելու ցանկությանը, ինչպես նաեւ՝ հատուցում օսմանյան կայսրության կողմից պարբերաբար ջարդերի ենթարկված 1.5 միլիոն հայերի, հույների ու ասորիների ժառանգների համար: Ես շնորհակալություն եմ ասում ԱՄՆ-ին եւ բոլոր նրանց, ովքեր երկար տարիների մեծ աշխատանք են տարել այս հայտարարությանը հասնելու համար»,- գրել է Թանկյանը՝ գրառման հետ հրապարակելով Բայդենի ուղերձն ամբողջությամբ:
10:37 - 25 ապրիլի, 2021
SOAD-ի միջոցառումից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է ձեռքի պրոթեզների ձեռքբերմանը. հիմնադրամը մանրամասներ է հայտնել

SOAD-ի միջոցառումից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է ձեռքի պրոթեզների ձեռքբերմանը. հիմնադրամը մանրամասներ է հայտնել

Աշխարհահռչակ System of a Down խումբը հունվարի 30-ին առցանց դրամահավաք է կազմակերպելու, որի ֆինանսական միջոցները կուղղվեն պատերազմում վիրավորված զինծառայողների աջակցությանը:   «Հունվարի 30-ին՝ ժամը 9:00-ին, աշխարհահռչակ SOAD խմբի նախաձեռնությամբ տեղի կունենա առցանց դրամահավաք-միջոցառում՝ ուղղված 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավոր զինվորների առողջության վերականգնմանը: Այս ինքնատիպ միջոցառումը հեռարձակվելու է SOAD խմբի յութուբյան պաշտոնական ալիքով:   «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում միջոցառումից ստացված հասույթի մի մասն ուղվելու է ձեռքերի՝ ֆունկցիոնալ և բարձրորակ պրոթեզների ձեռքբերմանը:   Համախմբված հաղթահարելու ենք ամեն դժվարություն»,- հայտնում են հիմնադրամից:  
20:12 - 26 հունվարի, 2021
System of a Down-ը կազմակերպում է պատերազմում վիրավորված զինվորներին աջակցելու առցանց դրամահավաք

 |armenpress.am|

System of a Down-ը կազմակերպում է պատերազմում վիրավորված զինվորներին աջակցելու առցանց դրամահավաք |armenpress.am|

armenpress.am:  Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը հունվարի 30-ին կազմակերպում է առցանց դրամահավաք ՝ աջակցելու Արցախի պատերազմում վիրավորված զինծառայողներին: Այս մասին տեղեկանում ենք խմբի «Ինստագամի»-ի պաշտոնական էջում տարածած հայտարարությունից: «Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարի հայտարարությունից հետո հակամարտության ընթացքում վիրավորված հերոսները շարունակում են պրոթեզավորման, առաջադեմ բուժման և բժշկական օգնության խիստ կարիք ունենալ: Մենք կազմակերպում ենք ուղիղ հեռարձակմամբ դրամահավաք միջոցառում, որպեսզի գումար հավաքենք ձեռքերը և ոտքերը կորցրած հարյուրավոր զինվորների վերականգնման և վերջույթների պրոթեզներով ապահովման համար»,-ասված է հայտարարությունում: Առցանց դրամահավաքը տեղի կունենա հունվարի 30-ին խմբի YouTube-ի ալիքում: Առցանց միջոցառումից հետո կլինի «Genocidal Humanoidz» երգի տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան:
21:40 - 25 հունվարի, 2021
«Հայաստան»-ը կներդնի վիրավոր զինվորների պրոթեզավորման գումարը. SOAD-ը դրամահավաք է նախաձեռնել

 |armenpress.am|

«Հայաստան»-ը կներդնի վիրավոր զինվորների պրոթեզավորման գումարը. SOAD-ը դրամահավաք է նախաձեռնել |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսել է 44-օրյա պատերազմի վիրավոր զինծառայողների համար պրոթեզավորման և վերականգնողական բուժման ծրագիր, որն իրականացվում է հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների միջոցով: Այս մասին տեղեկացրին մամուլի ծառայությունից։ «Հիմնադրամը ծրագրի շրջանակում համագործակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ: Վերջինս մասնագիտացած է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական բուժման արդյունավետ կազմակերպման գործում, որն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից: Ծրագրի այս փուլում արդեն Հայաստան է բերվել նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա: Հայրենիքի պաշտպանի կենտրոն կգործուղվի նաև հատուկ մասնագետ, որը կվերապատրաստի հայ բժիշկներին: Առաջին փուլով Հայաստան կուղարկվի 100 պրոթեզ: Այժմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հնարավորություն կունենա ընդունել և սպասարկել ավելի շատ զինծառայողի: «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հավաստմամբ վիրավոր զինվորների աջակցության ծրագրերն ու նախաձեռնություններն այս պահին հիմնադրամի գործունեության առանցքային կետերից ու առաջնահերթություններից են. «Մեր զինվորներին որակյալ պրոթեզներով ապահովելու նախաձեռնությունը սկսել էինք դեռևս պատերազմից  առաջ: Պատերազմը սկսվելուց  հետո, գիտակցելով, որ կունենանք նոր  վիրավորներ ու պրոթեզավորման կարիք ունեցող զինվորներ, հիմնադրամը բանակցություններ սկսեց  արտեկրի կազմակերպությունների  հետ, որպեսզի կարողանա նորագույն տեխնոլոգիաներով ու միջոցներով  ապահովել հաշմանադամություն ունեցողների կարիքները: Մենք պատրաստ ենք ներդնել այնքան գումար, որքան անհրաժեշտ է, որպեսզի մեր վիրավոր զինծառայողները հնարավորինս շուտ վերադառնան լիարժեք կյանքի»,- նշեց Հայկակ Արշամյանը և հավելեց, որ վիրավոր զինվորների վերականգնողական բուժման նպատակով  պատերազմից առաջ և հիմա էլ բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ շարունակում են նվիրաբերություններ կատարել հիմնադրամին: Հունվարի 23-ին ևս տեղի կունենա նմանատիպ դրամահավաք-միջոցառում, որը նախաձեռնել է System of A Down  մետալ-ռոք խումբը: Հավաքագրված միջոցների մի մասն ուղղվելու է ձեռքերի՝ ֆունկցիոնալ և բարձրորակ 30 պրոթեզի ձեռքբերմանը: «Աջակցություն վիրավոր զինվորներին, զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը նշեց. «Հայրենիքի պաշտպանի կենտրոնը համալրված է գերժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, որոնք նույնիսկ բացակայում են աշխարհի առաջատար այլ լաբորատորիաներում: Այժմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ ստանալու ենք որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզներ, ինչը հնարավորություն կտա մեր զինծառայողների պրոթեզավորման և վերականգնողական բուժման գործընթացն իրականացնել և ապահովել ամենաբարձր մակարդակով»:   Հայրենիքի պաշտպանի կենտրոնում բուժվող 20-ամյա Ալեն Արտեմյանը  սեպտեմբերի 29-ին վիրավորվել է հրթիռահրետանային հարվածից  և կորցրել աջ ձեռքը: Լիարժեք կյանք վերադառնալուց հետո մեկ նպատակ ունի. «Բուժման գործընթացը փուլ ուռ փուլ է անցնում: Անհամբերությամբ սպասում եմ  պրոթեզավորմանը, որպեսզի վերադառնամ իմ առօրյային և շարունակեմ ուսումս Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Մասնագիտությամբ ֆիզիոթերապևտ եմ և մեծ ցանկություն ունեմ հետագայում աշխատել հենց այս կենտրոնում՝ Զինվորի տանը»: Կենտրոնի Գլխավոր վերականգնող բժիշկ Լուսինե Պողոսյանն էլ ասում է, որ ծրագրի արդյունքում վիրավորների վերականգնողական գործընթացն ավելի արդյունավետ կդառնա. «Պրոթեզավորման գործընթացը ներառում է մի քանի  փուլ՝ նախապատրաստում, բուն պրոթեզավորում և արդեն  համապատասխան վերականգնողական բուժում: Շատ ավելի արդյունավետ է, երբ ամբողջ գործընթացն իրականացվում է միևնույն վայրում: Ամենակարևոր  հարցը, որն այս ծրագրով կլուծենք՝ վերականգնողական փուլի  ժամկետի  կրճատումն է»: Նշենք, որ ծրագրի իրականացմանն իր մեծ աջակցությունն է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմինը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատերազմի վիրավոր զինվորների պրոթեզավորման և վերականգնողական բուժում ստանալու համար ծրագրի այս փուլում հատկացրել է 1.5 միլիոն դոլար:
19:20 - 20 հունվարի, 2021
Վիրավոր տղաները կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ

Վիրավոր տղաները կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ

Վիրավոր տղաները կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ՝ տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը: «Ուրախ եմ տեղեկացնել, որ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 100 հազար ԱՄՆ դոլար կներդնի ձեռքերի գերժամանակակից պրոթեզների նախագծի մեջ, որը, ինչպես արդեն տեղեկացրել եմ, իրականացնելու ենք Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությամբ։ Նշեմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործուն մասնակցություն է ունենալու նաև սպասվելիք դրամահավաքին։ Համահայկական ջանքերի ներդրմամբ և միասնական աշխատանքով հաղթահարելու ենք ամեն դժվարություն։ Շնորհակալ եմ բոլոր աջակիցներից և նրանց, ովքեր դեռ միանալու են այս նախաձեռնությանը»,- գրել է պատգամավորը Ֆեյսբուքի իր էջում։
13:33 - 22 դեկտեմբերի, 2020
System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար
 |armtimes.com|

System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար |armtimes.com|

armtimes.com: System of a Down խմբի մենակատար, ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը նշել է, որ խումբն իր երկու նոր երգերի շնորհիվ մոտ 1 միլոն դոլար է հավաքել Հայստանին և Արցախին օգնելու համար: Այս մասին գրում է iheart.com կայքը՝ մեջբերելով Սերժ Թանկյանի՝ կալիֆորնիական NBC-ին տված հարցազրույցը, որում հայազգի երաժիշտը շեշտել է, որ խմբի նոր երգերը ոչ մի կապ չունեն նրանց վերամիավորման հետ. «Մենք որոշեցինք դա անել, որպեսզի կարողանանք հարցազրույցներ անցկացնել անարդարության և հումանիտար աղետի մասին, որոնք իրականացվում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի հայերի նկատմամբ, ինչպես նաև հավաքել անհրաժեշտ մարդասիրական միջոցներ: Այնպես որ դա մեր երաժշտական կարիերայի, խմբի կամ մեր մասին չէ»,- ասել է նա: Թանկյանը նաև նշել է, որ առաջիկայում այլ աճուրդներ նույնպես անելու են՝ հաջակցություն Արցախի և Հայաստանի. «Մենք առաջիկա շաբաթների ընթացքում մի քանի դրամահավաք միջոցառումներ և աճուրդներ նույնպես կանենք՝ մեկ ամսվա ընթացքում, որպեսզի փորձենք շատ ավելին հավաքել»:  
10:41 - 06 դեկտեմբերի, 2020
Ֆեյք էջեր՝ հայտնի մարդկանց անուններով․ Անձնական տվյալների պաշտպանության կենտրոնը զգուշացնում է

Ֆեյք էջեր՝ հայտնի մարդկանց անուններով․ Անձնական տվյալների պաշտպանության կենտրոնը զգուշացնում է

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից տեղեկացնում են․   «Հարգելի քաղաքացիներ, Ֆեյսբուքի օգտատերերը ահազանգում են, որ հայկական տիրույթում կրկին ակտիվացել են կեղծ գրառումները, որոնք նպատակ ունեն տիրանալ մարդկանց անձնական, բանկային ու այլ տվյալներին։   Կեղծիքը տարածվում է հայտնիների՝ Հենրիխ Մխիթարյանի, Գարիկ Պապոյանի, Քիմ Քարդաշյանի, Սերժ Թանկյանի և այլ մարդկանց անունից։ Դրանք իրականում կապ չունեն այդ մարդկանց հետ, նման կերպ վստահություն են շահում՝ ապօրինաբար տվյալների տիրանալու համար։   Պետք չէ արձագանքել նման գրառումներին՝ հավանել, մեկնաբանել, տարածել ու կատարել նրանց առաջադրած պահանջները՝ փոխանցելով ձեր տվյալները։   Այս տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչ կեղծիքի են դիմում՝  
20:47 - 27 նոյեմբերի, 2020